Խորհրդակցությունն անցկացվել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցում և վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Խորհրդակցության մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը։ Միաժամանակ, խորհրդակցությունների շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները Գավառի հ. 2 հիմնական դպրոցում հանդիպում-քննարկումներ են իրականացրել տնօրենների տեղակալների հետ՝ անդրադառնալով նոր ուսումնական տարվա կազմակերպման, կրթական գործընթացի արդյունավետ կառավարման և հանրակրթության պետական չափորոշչի ներդրման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման հարցերին ու առաջնահերթություններին։
Մինչ խորհրդակցության մեկնարկը՝ տեղի է ունեցել կրթական էքսպո, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա կազմակերպման, կրթության որակի բարելավման, նոր չափորոշչի արդյունավետ ներդրման և կրթական համակարգի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր։
Խորհրդակցության շրջանակում ԿԳՄՍ նախարարի և մարզպետի տեղակալները նախարարության շնորհակալագրերով խրախուսել են «Տարվա լավագույնները» 2025-2026 մրցույթի արդյունքում ընտրված և հաղթող ճանաչված տնօրեններին ու ուսուցիչներին։



Comments
Post a Comment