Նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Երևանի դպրոցներում և ՆՈՒՀ-երում

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են  Երևանի Գ․ Նժդեհի անվան հ․ 161, Երևանի Մ․ Մխոյանի անվան հ․ 68 հիմնական և Երևանի Մ․ Քաջունու անվան  հ․54 ավագ   դպրոցներ և ՆՈՒՀ-եր, որտեղ մասնակցել են նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված տոնական միջոցառումներին, շփվելու սովորողների և մանկավարժների հետ ու շնորհավորելու նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Միջոցառման ընթացքում Ժաննա Հարությունյանը շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, հաջողություններով ու նոր ձեռքբերումներով լի տարի։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենը կարևորել է կրթական գործընթացի շարունակական բարելավումը, դպրոցական միջավայրի զարգացումն ու սովորողների համար կրթության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր նոր ուսումնական տարի նոր հնարավորությունների, նպատակների և ձեռքբերումների սկիզբ է։

Թող 2026-2027 ուսումնական տարին լինի նոր գիտելիքների, գեղեցիկ նախաձեռնությունների և հիշարժան ձեռքբերումների տարի։















Comments