Ապրիլ 2023

Ապրիլ 

Ներդպրոցական վերահսկողություն

 

1-4-րդ դասարաններ

  •   Երկրորդ կիսամյակում սովորողների բացակայությունների նախնական հաշվառում անցկացնելու հարցի քննարկում տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի և այլ մանկավարժական աշխատողների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում:
  • ՈՒսումնական առարկաների դասավանդման որակի ուսումնասիրություն՝ «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից
  • Ուսումնական առարկաների դասավանդման որակի՝ հունվար-փետրվար  ամիսներին իրականացված ուսումնասիրության արդյունքների, ձեռքբերումների և դժվարությունների քննարկում տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի և այլ մանկավարժական աշխատողների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում:
  • Իրականացնել դասալսումներ ռուսերենից, անգլերենից (ֆրանսերենից, գերմաներենից և այլն)՝ նպատակ ունենալով ուսումնասիրել նշված առարկաների դասավանդման որակը՝ մասնավորապես ընթերցանության և ընթերցածը վերարտադրելու հմտությունները:

5-9-րդ դասարաններ

  • Իրականացնել դասալսումներ ԲՏՃՄ ուսումնական բնագավառի առարկաներից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել նշված առարկաների դասավանդման որակը, սովորողների պատրաստվածության մակարդակը:
  • Աշակերտական և ծնողական խորհուրդների նախաձեռնությամբ   կազմակերպել միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին,  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան: 
  •  Նպատակային էքսկուրսիաների կազմակերպում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կամ  այլ հուշակոթող:

10-12-րդ դասարաններ

  •  Իրականացնել դասալսումներ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն»  առարկաներից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել նշված առարկաների    դասավանդման որակի ուսումնասիրությունը:
  • Աշակերտական և ծնողական խորհուրդների  նախաձեռնությամբ   կազմակերպել միջոցառում ՝ նվիրված Մայրության և գեղեցկության  տոնին,  Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի օրվան: 

Փաստաթղթերի ուսումնասիրություն

  • Էլեկտրոնային դասամատյանների ստուգում։ Արդյունքների քննարկում   մեթոդմիավորումների նիստում։
  •  Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված և մեթոդմիավորումների կողմից իրականացված աշխատանքների համապատասխանության քննարկում և վերլուծություն մեթոդմիավորումների նիստերին և անդրադարձ վերջիններիս  արձանագրություններում։
  • Խմբակների, ուսումնական նախագծերի և երկարօրյա ուսուցման ծրագրերի իրականացում և դրանց արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստերում։
  •  Համապատասխան փաստաթղթերի տեղադրում lib.armedu.am Պաշարների շտեմարանում:

Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստեր

 

Կազմակերպվում են ապրիլ ամսվա վերջում 

 

  1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների կատարման մասին  մեթոդմիավորման նախագահի զեկուցումը: (Կարևոր է ընդգծել ապրիլ ամսին  միջոցառում և առարկայական մրցույթներ կազմակերպած ուսուցիչների, ինչպես    նաև սեմինար վարող ուսուցիչների կատարած աշխատանքը։ Այդ աշխատանքների՝  ապրիլին անցկացվելը նախատեսվել էր  մարտ ամսվա նիստում):
  2.   Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:
  3. 2-ից 12-րդ դասարանների սովորողներին «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաներից գրավոր աշխատանքներ տալու հարցը՝ ստուգելով ընթացիկ ծրագրային նյութի յուրացման մակարդակը:
  4. Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին սովորողների նախապատրաստում:
  5.      Առարկայական օլիմպիադաներում սովորողների արդյունքների քննարկում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Comments