«Թիչ» դասալսման նորարարական և հանրամատչելի գործիքը մշակվել է Համաշխարհային բանկի մասնագիտական թիմի կողմից և հասանելի է ուսուցման գործընթացը գնահատել ցանկացող բոլոր երկրներին։ ՀՀ հանրակրթական համակարգում «Թիչի» ներդրման գործընթացը մեկնարկել է 2022-ի սեպտեմբերին Համաշխարհային բանկի «Սանսեթ» (SUNSET) ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է օժանդակել կոմպետենցիաների վրա հիմնված կրթական համակարգին անցմանը և մանկավարժների մասնագիտական զարգացմանը «Թիչ» դասալսման գործիքի կիրառման միջոցով՝ դասալսումների ընթացքում հատկորոշելով մանկավարժների ուժեղ և թույլ կողմերը և նրանց տրամադրելով հասցեական աջակցություն և գիտելիք դասավանդման նորարարական աշխատաոճերի վերաբերյալ։
«Թիչ» գործիքը կիրառելի է նաև որպես կրթական համակարգի «ախտորոշման», մշտադիտարկման և գնահատման գործիք, օրինակ՝ դասավանդման նոր մոդելների, կրթական քաղաքականությունների, կրթական չափորոշիչների և ծրագրերի ներդրման արդյունավետությունը գնահատելու նպատակով:
- Առաջինը՝ «Մոդուլ 1-ը», ներառում է «Թիչ» գործիքը և դրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև «Թիչի» առաջին բաղադրիչը՝ «Առաջադրանքին հատկացված ժամանակը»:
- 2-րդ, 3-րդ և 4-րդ մոդուլները ներառում են «Ուսուցման աշխատաոճերի որակը» բաղադրիչի երեք ուղղությունները՝ «Դասարանային մշակույթ», «Դասավանդում» և «Սոցիալ-հուզական հմտություններ»։
- 5-րդ մոդուլը՝ եզրափակիչ քննությունը, ներառում է գործնական վարժություններ և երեք տեսանյութ (15-րոպեանոց), որոնք ծածկագրելու եք «Թիչ» գործիքի օգնությամբ:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- 1-4-րդ մոդուլներից յուրաքանչյուրի ընթացքում (Եկե՛ք վարժվենք) և ավարտին մասնակցելու եք տվյալ մոդուլի գնահատմանը՝ պատասխանելով այդ մոդուլին վերաբերող հարցերին՝ Ձեր ուսումնառության արդյունքները բարելավելու նպատակով:
- 5-րդ մոդուլի գնահատումը կատարվում է 15-րոպեանոց երեք տեսաձայնագրված դասերի ծածկագրման միջոցով: Յուրաքանչյուր դասի ծածկագրման համար ստացված միավորը պետք է լինի առնվազն 70%։
- Միայն բոլոր չորս մոդուլների ուսումնասիրությունն ավարտելուց հետո կկարողանաք մասնակցել 5-րդ մոդուլին՝ եզրափակիչ քննությանը, և ճիշտ պատասխանների շեմը` 70%-ը հաղթահարելու դեպքում ստանալ մասնակցության վկայական:
Իսկ ինչպե՞ս գրանցվել։
ReplyDelete