Հարգելի գործընկե՛ր,
Ձեզ ենք ներկայացնում միավորային և ձևավորող (ուսուցանող) գնահատման տեսակներից մեկի՝ բանավոր հարցման վերաբերյալ ռուբրիկներ, որոնք նախատեսված են բանավոր հարցման ձևավորող (ուսուցանող) գնահատման համար: Ռուբրիկները ընդհանրական բնույթ ունեն և կարող են կիրառվել բոլոր առարկաների շրջանակում՝ անհրաժեշտության դեպքում ենթարկվելով մասնակի
տեղայնացումների:
- Բանավոր հարցման ձևավորող գնահատման ռուբրիկ։ Հղում
- Բանավոր հարցման ձևավորող գնահատման ռուբրիկ (խոսքի խանգարումներով սովորողների համար) Հղում
Բարև ձեզ։ Երկու օր է նորից փորձարկում եմ ռուբրիկը և համարյա նույն արդյունքներն են ստացվում։ Այսինքն թռիչքային շեղումներ չկան, որոշ պատասխաններ հատվում են աստիճանից աստիճան անցումներում։ Համարյա վարժվեցինք ռուբրիկին և աստիճանաբար հեշտանում է դրանով աշխատանքը։ Ամենակարևորը՝ "ռեալ" (էս բառն էր տեղին), արդար գնահատում է ստացվում։
ReplyDeleteՄի հարց ունեմ։ Կան աշակերտներ, ովքեր բանավոր խոսքի ժամանակ գուշակում են նաև տեքստի թաքնված միտքը։ Սա ևս մտնու՞մ է ռուբրիկի չափանիշների մեջ, թե ոչ։
Շնորհակալություն ռուբրիկները կիրառելու և հետադարձ կապ ապահովելու համար: Հետաքրքիր հարց եք բարձրացնում. իսկապես, արժե այդ կարողությունը ևս ներառել ռուբրիկում, ինչը բովանդակության ընկալման ցուցանիշ է...
DeleteԵս նույնպես շնորհակալ եմ, ուսուցչի կողքին լինելու համար։
DeleteՄի կարևոր հանգամանք էլ նշեմ։ Ինչ սկսել ենք ռուբրիկը փորձարկել աշակերտներս ավելի են զգոնացել։ Փորձում են ավելի գեղեցիկ խոսք կառուցել, տեղին վերլուծություններ կատարել և համեմատություններ տանել իրական կյանքի և թեմայի օրինակների միջև։ Շատ հաճախ ձևավորող գնահատման պատասխանը վերածում ենք միավորի (աշակերտներիս հետ) և այդպես գնահատում։ Հաճախ "ցածր գնահատական" է ստացվում, բայց երեխաները հանգիստ ընդունում են։ Շնորհակալություն, ՁԳ մշակող թիմին։
ReplyDeleteՇնորհակալություն ռուբրիկների համար: Երկուշաբթի կիրառելուց հետո կկիսվենք տպավորություններով:
ReplyDeleteՇնորհակալ ենք փորձարկելու և Ձեր արժեքավոր դիտարկումները ներկայացնելու համար։ Շատ հետաքրքիր ու կարևոր դիտարկում եք անում՝ մտածելու առիթ տվող։ Անպայման կմտածենք դրա շուրջ։
ReplyDelete