2021թ․ Նոյեմբեր





02․11 - 30․11․2021

02․11

Տնօրենի, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի (առկայության դեպքում) և մեթոդմիավորումների նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն։

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի, ուսումնական աշխատանքի գծով նրա տեղակալի և մ/մ նախագահների և այլ մանկավարժական աշխատողների մասնակցությամբ խորհրդակցությունը («Փոքր մանկավարժական խորհուրդ») քննարկում է մանկավարժական խորհրդի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված հարցեր, մասնավորոպես՝ ուսումնադաստիարակչական գործընթացի և սովորողների ուսումնական առաջադիմության արդյունքների հարցը։

09-10․11

Մանկավարժական խորհրդի նիստ

Մանկավարժական խորհուրդը քննարկում է ուսումնական տարվա առաջին ամիսներին (սեպտեմբեր-հոկտեմբեր) ուսումնադաստիարակչական գործընթացի և սովորողների ուսումնական առաջադիմության արդյունքների, թեմատիկ պլանների և էլեկտրոնային մատյանների վարման հարցեր։

Տես՝  «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի ՝  օրինակելի կանոնադրություն, կետ 79-80։



10-12․11

Տնօրենի հրամանը առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների կազմի հաստատման մասին։

Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի նախապատրաստության և կազմակերպման համար հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում են առարկայական օլիմպիադաների հանձնաժողովներ։

15-19․11

Մեթոդմիավորումները կազմում են հարցաշարեր, որոնք հաստատում է տնօրեն։

Մեթոդմիավորումների կողմից հասարակագիտական առարկաների և ՆԶՊ-ի առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի հարցաշարերը և ստուգող հանձնաժողովների անվանացանկը կազմվում ու ներկայացվում են տնօրենի հաստատմանը։
ԲՏՃՄ առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլն անցկացվում է առցանց տարբերակով՝ կենտրոնացված կարգով մշակված հարցաշարերով։

22-26․11

«Հայոց լեզու և գրականություն» բնագավառի ուսումնական առարկաների դասավանդման որակի ուսումնասիրություն։ 

Առարկայական մեթոդմիավորումների առաջարկությունների հիման վրա մանկավարժական խորհուրդը քննարկում և հաստատում է դասավանդման որակի ուսումնասիրության ծրագիրը, գործիքները (թեստ, թելադրություն, մրցույթ, համադպրոցական գրավոր աշխատանքի այլ տեսակներ), իրականացնող աշխատակազմը (տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, դասավանդող ուսուցիչներ, մեթոդմիավորման նախագահներ, դասղեկներ)։ Ուսումնասիրության արդյունքները, հատկապես 9-րդ և 12-րդ դասարանների արդյունքների վերլուծությունը,  ներկայացվում և քննարկվում է տնօրենի մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունում («Փոքր մանկավարժական խորհուրդ»)։ Դրանք նաև քննարկվում են կիսամյակի վերջում՝ մանկավարժական խորհրդի նիստում։

29-30․11

Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի անցկացում, արդյունքների ամփոփում։

Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի անցկացվում է՝

-        ԲՏՃՄ բնագավառի առարկաներինը՝ կենտրոնացված կարգով մշակված առարկայացանկով,

-        հասարակագիտական առարկաներինը և ՆԶՊ առարկայինը՝ ուսումնական հաստատության մեթոդմիավորումնեի կողմից մշակված հարցաշարերով։

Օլիմպիադաների դպրոցական փուլի արդյունքներն ամփոփվում և քաղաքային (շրջանային) փուլին մասնակցող սովորողների ցուցակները մ/մ-ների երաշխավորությամբ հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով։ 

Կազմող՝ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի
Ուսումնական հաստատության 
զարգացման
կառավարման բաժնի մասնագետ
  Ա. Գյուլբուդաղյան


06․09 - 10․09․2021

06․09

Ընթերցանության ուսուցումը տարրական դպրոցում

Տնօրենը

Տարեկան պլանում նախատեսում է «Երկրորդ դասարանում ընթերցանության դրվածքի ուսումնասիրություն։

Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը
Նկարագրում է առաջին դասարանում ընթերցանության դրվածքի ուսումնասիրության ընթացքը։

Մեթոդական միավորման նախագահը

  1. Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի նկարագրությանը համապատասխան մշակում է համապատասխան ձևաթղթեր (օգտվում է գրականությունից), իրականացնում է  փաստաթղթային ուսումնասիրություններ (թեմատիկ պլան, դասերի պլաններ, սովորողների բնութագրեր), դասալսումներ և սովորողների ընթերցանության ստուգում։ 

  2. Տեղեկացնում է առաջին դասարանում աշխատող դասվարներին ուսումնասիրության ծրագրին, ընթացակարգին տևողությանը և ժամանակացույցին։


Դասվարը
  1. Իրականացնում է ընթերցանության մշտադիտարկում,
  2. Իրականացնում է կարդացած գրքերի էջերի ամենօրյա նշման գրքույկի մշտադիտարկումը։
  3. Ամեն ամիս՝ ընտրված դասին, կազմակերպում է կարդացած գրքից ծաղկաքաղի ներկայացումը սովորողների կողմից։
  4. Յուրաքանչյուր ամսվա վերջում ստուգում է ընթերցանության տեխնիկան:
  5. Կիրառում է տարբեր մեթոդներ ու ռազմավարություններ՝ ընթերցանության խրախուսման և սովորողների ընթերցողական որակների բարելավման նպատակով։
Գրադարանավրը

Օգնում է առաջին դասարանի սովորողներին իրենց տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ կատարել գրքի ընտրություն:

Ծնողը

Տանը կազմակերպում է դասվարի կողմից տրված գրականության բարձրաձայն ընթերցանություն իր երեխայի համար։



07․09

Առանձին ուսումնական առարկաների թեմատիկ պլանի հաստատում ուսումնական հաստատության տնօրենի կողմից։

Դասարանների և հաստատության ծնողական խորհուրդների ձևավորում։ Հաստատության ծնողական ժողովի անցկացում։

08․09

Սովորողների առաջին ընդհանուր ժողովի հրավիրում։ Աշակերտական խորհրդի ձևավորման նախապատրաստում։

06․09-10․09

Ամենամյա ծախսերի նախահաշվի կազմում և ներկայացում հաստատման։

Հանրակրթական ուսումնական հաստատության բյուջեի նախագծի և բյուջետային օրացույցի կազմում։

Առաջին կիսամյակի դասացուցակի և դասաբաշխման, առարկայական թեմատիկ պլանների, սովորողների անձնական գործերի լրացում ԴԿՏ (emis.am) էլեկտրոնային համակարգում


29․08 - 03․09․2021

30.08.2021

Վերաքննությունների արդյունքում 1 կամ 2 (11-րդ դասարանում՝ 3)  առարկայից 1-3 կամ 1-7 միավոր ստացած սովորողի ծնողը (օրինական ներկայացուցիչը)  դիմում է տնօրենին այդ առարկայից(ներից) հաջորդ ուսումնական տարվա ընթացքում քննություն հանձնելու պայմանով սովորողին հաջորդ դասարան փոխադրելու համար։


30-31.08.2021

Մանկավարժական խորհրդի նիստ։
Օրակարգ (Օրինակելի)

1.Մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում. անդրադարձ նախորդ նիստին (զեկուցող՝ տնօրեն)

2.Դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական պլանի հաստատման հարցը (զեկուցող՝ տնօրեն)

3.Հաստատել ուսումնական հաստատության 1-ին կիսամյակի դասացուցակը (զեկուցող՝ տնօրեն)

4. 2021-2022 ուսումնական տարվա դասաբաշխման  և դպրոցի ուսումնական պլանի, դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին (զեկուցող՝ տնօրեն)

5.  Մեթոդական միավորումների  ձևավորում

6. Դասարանների կազմավորման հարցի քննարկում։ Ավագ դպրոցում ձևավորված հոսքերի, ենթահոսքերի հաստատում (զեկուցող՝ տնօրեն)

7. 2021-2022 ուսումնական տարվա դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների  տարեկան պլանի ներկայացում և հաստատում (զեկուցող՝ տնօրեն)

8. Տնօրենի տեղակալների, մ/մ-ների, դասղեկների աշխատանքային պլանների հաստատում

9. Վերաքննությունների արդյունքների հաստատման, սովորողների փոխադրման հարցի քննարկում, 

10.ՈՒսումնական հաստատության ուսուցիչների, ուսուցչի օգնականների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կողմից կազմված ԿԱՊԿ ունեցող վկայագրված  սովորողների  2021-2022 ուսումնական տարվա  կազմած  ԱՈՒՊ-ի օրինակելի ձևի 1-7.1 կետերը ներառյալ լրացված մասի հաստատում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, ուսուցիչներ)

11. Տարեկան ուսումնադաստիարակչական միջոցառումների հաստատում (զեկուցող՝  տնօրենի ուսումնական աշխատանքի,ՄԿԱ  գծով տեղակալներ, ԴԱԿ)

Որոշման նախագիծը ուղեցույցում։

31․08․2021

Առաջին դասարանցիների առաջին ուսումնական օր։

01․09․2021

Առաջին ուսումնական օր։


23-24.08.2021

Մանկավարժական խորհրդի նիստ

Եթե դպրոցում ուսուցիչներին տրված արձակուրդը ավարտվում է օգոստոսի 23-ին, ապա մանկավարժական խորհրդի նիստը կարող է հրավիրվել օգոստոսի 23-ին կամ 24-ին, որպեսզի հնարավոր լինի վերաքննությունները կազմակերպել մինչև օգոստոսի 30-ը։

Տնօրենի հրամանով, հիմք ընդունելով սովորողների փոխադրման և ավարտման կարգի պահանջներն ու մանկավարժական խորհրդի որոշումը, հաստատվում են վերաքննությունների հանձնաժողովների կազմն ու դրաևց ժամանակացույցը

23-26.08.2021

Հանրակրթական ուսումնական հաստատության մեթոդմիավորման կողմից կատարվում է նախնական դասաբաշխում։



23-26.08.2021

Իրականացվում է դասագրքերի բաշխում։ Դասագրքերը բաշխվում են տնօրենի հրամանով՝ ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու եվ հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգի  պահանջներին համապատասխան:



24-30.08.2021

Վերաքննությունների կազմակերպում։



Օգոստոսի 16 - 20

16․08․2021

Մանկավարժական խորհրդի նիստ

Մանկավարժական խորհրդի նիստը հրավիրվում է օգոստոսի 15-18-ը ընկած ժամանակահատվածում։
Եթե դպրոցում ուսուցիչներին տրված արձակուրդը ավելի ուշ է ավարտվում, ապա մանկավարժական խորհրդի նիստը կարող է հրավիրվել անմիջապես արձակուրդից հետո, որպեսզի հնարավոր լինի վերաքննությունները կազմակերպել մինչև օգոստոսի 30-ը։

Աշխատանքը նկարագրող սեմինարը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 13։00 (ZOOM հղում

18.08.2021

Ուսումնական հաստատության տնօրենի հրամանը վերաքննությունների հանձնաժողովների կազմը և վերաքննությունների ժամանակացույցը հաստատելու մասին։

18-19․08․2021

Դասղեկները վերաքննություն ունեցող սովորողի ծնողին տեղեկացնում են վերաքննության տեղի, օրվա և ժամի մասին։

20-30․08․2021

Վերաքննությունների անցկացում։

Comments