Այս հոդվածը հետազոտություն կատարելու մասին է։ Հեղինակների հիմնական նպատակն է օգնել ուսուցիչներին մշակել համագործակցության և հետազոտության վրա հիմնված նախագիծ։
Դյուին (1910) խրախուսում էր ուսուցիչներին և սովորողներին մասնակցել իրական հետազոտությունների՝ տալով հարցեր և որոնելով այդ հարցերի պատասխանները: Ելնելով Դյուիի փիլիսոփայությունից ՝ Քեն Մակրորին (1988) մշակեց «Ես որոնում եմ» (I-Search) հետազոտության հարցաթերթիկը:
Ես սովորում եմ հարցաթերթիկը կազմված է չորս մասից.
- Ինչ ես գիտեմ (կամ չգիտեմ) իմ ընտրած թեմայի մասին։
- Ինչու եմ գրում այս նյութը (որտեղ սովորողը ցույց է տալիս, թե հետազոտությունը ինչպես կազդի իր կյանքի վրա)։
- Հետազոտությունը (կամ հարցի պատասխանը որոնելու պատմությունը)։
- Այն, ինչ ես սովորեցի (կամ չսովորեցի):
«Ես որոնում եմ» հարցաթերթիկի հրապարակումից մի քանի տարի անց Ջիմ Հոֆմանը (1992թ․) մշակեց ուսումնական ընթացակարգ, որը կոչվում է «Հետազոտության աղյուսակ» (Իմ աղյուսակը) ` հետազոտության միջոցով քննադատական մտածողությունը զարգացնելու համար: «Իմ աղյուսակը» ուսուցիչներին և սովորողներին հնարավորություն է տալիս` սովորել հարցեր տալու ռազմավարությունը, նշումներ կատարելը, ամփոփելը, սինթեզելը և համեմատելը, միևնույն ժամանակ ծառայում է որպես անկախ հետազոտական գործիք (Ռանդալլ, 1996):
«Իմ աղյուսակը» կազմված է երեք փուլերից.
- Պլանավորում,
- Փոխազդում և
- Ինտեգրում/ Գնահատում:
Նախ, ուսուցիչը և սովորողները համապատասխան հարցերի միջոցով որոշում են իրենց հետաքրքրող թեման, ընտրում են թեմային համապատասխան տեղեկատվության տարբեր աղբյուրներ: Հետո նրանք ուսումնասիրում են թեմայի վերաբերյալ իրենց ունեցած նախնական գիտելիքները, ապա ընտրած աղբյուրներից դուրս են բերում իրենց հարցերի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ և գրանցում դրանք աղյուսակում: Բոլոր աղբյութներից տվյալ հարցի մասին տեղեկություններ հավաքելով ամփոփում են դրանք և գրում հարցի պատասխանը։

Comments
Post a Comment