Հանդիպում Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասի հետ



Հունիսի 16-ին, «Լոֆթ» ակումբում տեղի ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների, Մշակույթի տների, Հայորդաց տների տնօրենների և Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասի հետ հանդիպում։ ԵՈՖԿԱ Նախագահը ներկայացրեց՝ 
  • Ոչ ֆորմալ կրթության զարգացման ուղղությունները և ժամանակակից աշխարհի կրթական մարտահրավերները 
  • Զուգահեռներ՝ ֆորմալ, ինֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև 
  • Ոչ ֆորմալ կրթության կարևորությունն ու անհրաժեշտությունն անձի զարգացման և կարողունակությունների ձեռք բերման հարցում
  • Ոչ ֆորմալ կրթության ոլորտում աշխատող մասնագետների մասնագիտական աճի, նրանց կողմից տրվող հմտությունների գնահատումը սաների, ծնողների կողմից
  • Զարգացող աշխարհում կարուղանակությունների վրա հենված կրթության զարգացման միտումները։
Հանդիպումը շատ բովանդակալից էր և անմիջական:

     

Comments