Հուլիսի 7-ին «ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին հիմնադրամի բոլոր մասնագետները և փորձագետները։ Հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր Տավուշի մարզում իրականացվող Հանրկրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի փորձարկման գործընթացին։ ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց առաջիկա անելիքները, ժամանակացույցը, վերապատրաստման փաթեթների կառուցվածքը։ Նա նշեց, որ դասընթացներն իրականանալու են շրջված դասարանի մեթոդով, մինչև առկա դասընթացները ուսուցիչներն արդեն ծանոթ կլինեն նախապես պատրաստաված նյութերին։ Ուսուցիչներին տրամադրվելու են ԿԶՆԱԿ-ում պատրաստված տեսադասեր։
Comments
Post a Comment