Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 Գործադիր տնօրենի խորհրդականի  հիմնական գործառույթները՝

1Մասնակցում է հիմնադրամի գործունեության շրջանակներում հանրակրության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքներին

2․ Մասնակցում է հիմնադրամի կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպումների հետ կապված աշխատանքներին (ըստ անհրաժեշտության):

3Տրամադրում է մասնագիտական աջակցուցություն (խորհրդատվություն) հիմնադրամի կառացվուծքային ստորաբաժանումներին։ 

4Մասնակցում է հիմնադրամի գործունեության շրջանակներում միջոցառումների ծրագրերի մշակման  աշխատանքներին։ 

5 Ըստ անհրաժեշտության մասնակցում  է  իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը։

6 Կատարում է գործադիր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:

  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

  3. Չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:


  • Դիմումների ընդունման ժամկետն է` 09.08.2021 – 20.08.2021 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 280,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով  ((էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.08.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 25-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:



Comments

  1. Նախնական Զինվորական Պատրաստություն առարկայի թեմատիկ պլանավորում

    ReplyDelete

Post a Comment