Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)
Հաշվապահի հիմնական գործառույթները՝
1.Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը:
2.Ապահովել Ծրագրի իրականացման մասնագետների խմբի աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքները:
3.Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները, · ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը:
4.Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը:
5.Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դեբիտոր-կրեդիտորների, · ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը:
6.ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից, · ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը:
7.Խնդիրների արագ և արդյունավետ լուծելու կարողություն։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
1.Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտներում:
2.Ֆինանսական և /կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն,
3.Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է,
4.Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):
5. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
6. Առնվզն 5 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ:
7.Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
8.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
9.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմումների ընդունման ժամկետն է` 09.08.2021 – 20.08.2021 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով ((էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.08.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 25-ին` ժամը 1200-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment