Հուլիսի 6-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար-քննարկում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի, հետազոտությունը իրականացնող աշխատանքային խմբի անդամների և հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կրթության
համաշխարհային գործընկերություն» հիմնադրամի կողմից կառավարությանը տրամադրված,
գրանտային ծրագրի շրջանակներում նախատեսվող հետազոտական աշխատանքների նպատակը և բովանդակությունը։
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային
կենտրոնի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրականացվելիք աշխատանքներին։
Հնչեցին հարցեր, առաջարկություններ, քննարկվեցին նախատեսվող աշխատանքների մեթոդաբանությունը և ժամանակացույցը։
Հետազոտության նպատակն է ունենալ որակյալ կրթություն և կիրթ հասարակություն՝ մրցունակ աշխատաշուկայում։


Comments
Post a Comment