Տավուշ։ Վերապատրաստումներ 2



Սեպտեմբերի 14-ին և 16-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագիտական խմբի անդամները մեկնարկեցին իրենց այցելությունների շարքը՝ Տավուշի մարզի Հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Այցելության նպատակն էր դիտարկել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչի և առարկայական ծրագրերի կիրառումը, ուսուցիչների հաջողությունները և դժվարությունները, կազմակերպել մեթոդական աջակցություն։

Այցելությունը  սկսվեց Բերդ քաղաքի և հարակից համայնքների թվով 21 դպրոցներից,  որտեղ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները ուսումնական հաստատության  ուսուցիչների հետ համատեղ վարեցին դասեր  և կատարեցին դասալսումներ, իրականացվեց մասնագիտական խորհրդատվություն։

Դասալսումներից  հետո իրականցվեցին սեմինարներ դպրոցի ուսուցիչների, տնօրենների համար, քննարկվեցին նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ առաջացած հարցերը, դժվարությունները և խնդիրները,  տրվեցին պարզաբանումներ։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի յուրաքանչյուր բաժին իր կողմից մշակել էր հարցաշար՝ ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, ուսուցիչների համար: Հարցաշարի վերլուծության արդյունքում կմշակվի անհրաժեշտ վերապատրաստումների նյութ և հեռավար, և առկա ձևաչափով:

Դպրոցի ուսուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամից, վերջինիս մասնագետների՝ իրենց դպրոց  այցելության արդյունքներից, կարևորեցին նոր չափորոշիչները և՛ ծրագրերը, և՛ նշեցին, որ  հիմնադրամի բլոգում առկա ուսումնական բազմաթիվ նութեր ավելի են հեշտացնում իրենց աշխատանքը։


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)

























Comments