Հանդիպում-քննարկում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանի հետ




 Սեպտեմբերի 17-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հյուրն էր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

«Հույսի կամուրջ»-ը հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ:Վերջինիս առաքելությունն է պաշտպանել երեխաների և երիտասարդների իրավունքները ու արժանապատվությունը,ինչպես նաև  նպաստել սոցիալական ներառմանը՝ Հայաստանի Հանրապետությունում: 

Հանդիպում-քննարկման ժամանակ Սուսաննա Թադևոսյանը խոսեց նոր չափորոշիչների, նոր նախագծերի և ապագա համագործակցության մասին։ Նա  նաև  նշեց, որ  «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության համար կարևոր է  յուրաքանչյուր երեխայի գործընթացային  ներառականությունը:

Հանդիպման ժամանակ  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը կարևորեց  կրթության ոլորտում  համագործակցությունը այլ կրթական կառույցնեի հետ,  քննարկեցին՝ ինչպես համագործակցեն այս հարցերի շուրջ,  որոնք են լինելու այն կրթական կառույցները, որոնց հետ կմիավորվեն և  համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ ու նպատակային։

Տիկին Թադևոսյանը նշեց,որ կրթության որակի համար շատ կարևոր է բոլոր կողմերի միասնական մոտեցումը, և ներառականությունը պետք է ապահովված լինի բոլոր գործընթացներում։

Հանդիպման վերջում  «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ հոկտեմբերի 14-ին և15-ին իրականացվելու է ներառական կրթության որակի գնահատման արդյունքների ներկայացում, որին ներկա կգտնվեն կրթության ոլորտի ներկայացուցիչներ։ Այդ հանդիպման ժամանակ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ ներառական և հավասարապես որակյալ կրթության՝ ցանկացած   երեխայի  համար։


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)





Comments