Տավուշ: Մշտադիտարկումներ Նոյեմբերյանի շրջանում

«ԿԶՆԱԿ» հիմնադրամը  շարունակում է  այցելությունների իր  շարքը՝ Տավուշի մարզի Հանրակրթական ուսումնական հաստատություններ։ 

Սեպտեմբերի 22-24-ը  այցելություն կատարեցին Տավուշի մարզի  Նոյեմբերյան քաղաքի և հարակից շրջանների թվով 21 դպրոցներ, որտեղ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները ուսումնական հաստատության  ուսուցիչների հետ համատեղ վարեցին դասեր  և կատարեցին դասալսումներ, իրականացվեց մասնագիտական խորհրդատվություն։

Այցելության նպատակն էր դիտարկել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչի և առարկայական ծրագրերի կիրառումը, ուսուցիչների հաջողությունները և դժվարությունները, կազմակերպել մեթոդական աջակցություն։

Դասալսումներից  հետո իրականցվեցին սեմինարներ դպրոցի տնօրենների ,ուսուցիչների համար, քննարկվեցին նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ առաջացած հարցեր, դժվարություններ և խնդիրներ,  տրվեցին պարզաբանումներ։ 

                 

Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 դպրոցի դասվար Գոհար Բաբլոյանը նշեց, որ ծանոթ են նոր չափորոշիչներին և ծրագրերին, վերջինս նշեց, որ աշխատում են նոր մեթոդներով՝ փորձելով կիրառել այն մեթոդները,որի միջոցով կարող են հասնել վերջնարդյունքի: Նա հավելեց, որ կատարում են բազմաթիվ աշխատանքեր , կիրառում են և՛ հին, և՛ նոր մեթոդները.վերջինս նշեց, որ դասերի ընթացքում նկարների, երաժշտության միջոցով կիրառում են այն մեթոդները , որոնք ունեն, փորձում են ավելի պարզ հարցադրումների միջոցով երեխանների խնդիրները վեր հանել և այն լուծելի դարձնել: Նա նշեց, որ  նոր ծրագրերը և չափորոշիչները լավ մշակված լինելով հանդերձ, սակայն ունեն իրենց բացասական կողմերը. նա անդրադարձավ  գնահատման համակարգին , փոխադարձ գնահատմանը՝ նշելով, որ երեխաները սպասում են  միավորային գնահատմանը: Դպրոցի ուսուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամից, վերջինիս մասնագետների՝ իրենց դպրոց  այցելության արդյունքներից, կարևորեցին նոր չափորոշիչները և ծրագրերը, և նշեցին, որ  հիմնադրամի բլոգում առկա ուսումնական բազմաթիվ նութեր ավելի են հեշտացնում ուսուցիչների աշխատանքը։

 Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)

 

  

  

  

  

  

 

 

 

Comments