Պարզաբանում «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» մասին

 


Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1380-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը», որն ուժի մեջ է մտել 2021 թվականի օգոստոսի 28-ից:

Կարգի նոր կարգավորմամբ՝ 2-րդ կետով սահմանվում է, որ «Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ (չներառելով ամառային արձակուրդի ժամանակահատվածը), ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:»:

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կետը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:

Գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ լրանալու դեպքում, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անհրաժեշտ է հայտարարել գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթների նկատմամբ կիրառվում են դրանց հայտարարման պահին գործող օրենսդրական կարգավորումները:

ԿԳՄԱՍՆ

Comments