Մեկ անձից գնման գործընթացի համառոտ նկարագիր




Մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի հիմնական գործառույթների հաջորդականությունը[1]

 

 

              I.            Գնման առարկան ներառվում է գնումների պլանի մեջ.

            II.            գնումների պլանը հրապարակվում է (այսուհետև՝ ԳՊ).

           III.            ԳՊ-ի օրվա հաջորդող 5 աշխ. օրերի ընթացքում կազմվում է.

1)        պատասխանատու ստորաբաժանում (այսուհետև՝ ՊՍ),

2)        գնումները համակարգող (այսուհետև՝ ԳՀամ),

3)        գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույց.

4)        ԳՊ-ին հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ՊՍ-ն կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`

·      գնման առարկայի բնութագրերը

·      մեկ անձից գնումներ կատարելու դեպքում հնարավոր մասնակցի տվյալներ

·      գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը

·      ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում՝ վերջնաժամկետը

·      կանխավճարի հատկացման հնարավորությունը և առավելագույն չափը

·      ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը.

          IV.        ՊՍ-ը հերթական համարակալմամբ հաստատման օրը հայտը փոխանցում է ԳՀամ-ին.

           V.        ԳՀամ-ը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է հայտը.

          VI.        գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (մեկ միլիոն ՀՀ դրամ).

         VII.        մեկ անձից գնում կատարվելու դեպքում գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը.

       VIII.        ԳՀամ-ը ուղարկում է հրավերը.

          IX.        եթե գնումն իրականացվում է մեկ անձից, ապա մասնակիցը ներկայացնում է միայն գնային առաջարկ.

           X.        կնքվում է պայմանագիր.

          XI.        պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը.

         XII.        պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ.

       XIII.        արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը.

      XIV.        մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմքը գրավոր եզրակացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված արձանագրության առկայությունն է.

        XV.        այն պատվիրատուների, որոնց հաշիվները գանձապետարանում են, կարիք­ների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձա­նագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ.

      XVI.        ներկայացված փաստաթղթերի հիման վրա լիա­զոր­ված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնա­ժամ­կետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում.

     XVII.        լիազորված մարմինը վճարումն իրականաց­նելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:

 

 

 

ՔԱՂՎԱԾՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՑ

 

ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մայիսի 4-ի՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N526-Ն որոշում (այսուհետև՝ որոշում)

 

 

1.    Գնման գործընթացը.

Որոշման Հավելված 1-ի 4-րդ կետ

Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝

1) գնումների պլանավորում.

2) գնման գործընթացի կազմակերպում (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը).

3) պայմանագրի կնքում.

4) պայմանագրի կատարում և կառավարում:

 

2.    Գնման առարկան գնման պլանում ներառելը և գնման պլանի հրապարակումը.

Որոշման Հավելված 1-ի 16-րդ կետ

Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպ­քում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փո­փոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնու­մը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլա­նում կատարվում է լրացում:

 

3.    Պատասխանատու ստորաբաժանման, գնումները համակարգողի և գնման գործըն­թաց­­ների կազմակերպման ժամանակացույցի գրավոր սահմանումը.

Որոշման Հավելված 1-ի 13-րդ և 20-րդ կետեր

Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում են`

1) պատասխանատու ստորաբաժանում, և

2) գնումները համակարգող

3) գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույց: Ընդ որում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող գնումների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառա­­վա­րության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվելուց հետո ձեռնարկվում են միջոցներ մինչև բյուջետային տարին սկսվելը օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա գնման գործընթացները կազմակերպելու և պայմանագրերը կնքելու ուղղությամբ:

Պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին: Պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտի նախագծմա­նը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա (ունենան) գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է՝ ելնելով գնման առարկայի տեսակից:  

 

4.    Գնման հայտը.

Որոշման Հավելված 1-ի 21-րդ կետ 1-ին ենթակետ

Եթե գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցով այլ ժամկետ նախա­տես­­ված չէ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`

1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի բնութագրերը: Ապրանքների գնման դեպքում նշվում է նաև մաս­նակ­ցի կողմից առաջարկվող ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, մակնիշի և արտադ­րողի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, իսկ պայմանագրի կա­տար­ման փուլում ապրանքն արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից երաշխիքային նամակի կամ համապատասխանության սերտիֆիկատի ներկայացման անհրաժեշտությունը, եթե դրանք կիրառելի են տվյալ ապրանքի համար: Ընդ որում, պայմանագրի կատարման փուլում այն կնքած մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում.

դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մաս­նա­կից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրո­նային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրո­նային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի: Ընդ որում, գնումները սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով չիրականացնելու դեպքում, ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,

ե. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախա­տեսված առավելագույն գինը,

զ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայութ­յուն­ների մատուցման ժամկետները, այդ թվում՝ վերջնաժամկետը,

է. կանխավճարի հատկացման հնարավորությունը և առավելագույն չափը,

ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, որը չպետք է պակաս լինի 20 օրացուցային օրից: Ընդ որում, սույն պարբերությամբ սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախա­տես­ված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրվանից՝ բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների կամ մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքերում,

թ) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում՝ հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մաս­նակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը:

 

5.1.    Հայտի փոխանցումը գնումները համակարգողին.

Որոշման Հավելված 1-ի 24-րդ կետ

Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից հաստատվելու օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:

 

5.2.        Հայտի գնահատումը.

Որոշման Հավելված 1-ի 25-րդ կետ

Գնումները համակարգողը գնման հայտն ստանալուն հաջորդող 3 (երեք) աշխա­տան­քա­յին օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատաս­խա­նությունը Գնում­ների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Եթե արձանագրվում է անհամա­պատասխանություն, ապա գնման հայտը վերա­դարձ­վում է պատասխանատու ստորաբաժանմանը` նշելով արձանագրված անհամապատաս­խանութ­յունները: Պատասխանատու ստորաբաժանումն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթաց­քում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհա­մա­պատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը վերադարձնում է գնումները համա­կար­գողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`

1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխա­տանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայութ­յունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`

ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել՝ հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ

բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:

 

6.    Մեկ անձից գնում կատարելու իրավունքը, մեկ անձից գնում կատարելիս գնահատող հանձնաժողովի և հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացումը.

 

Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հովածի 1-ին մասի 4-րդ կետ, Որոշման Հավելված 1-ի 30-րդ կետ

Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը։

Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն գնում կատարվելու դեպքում գնահատող հանձնա­ժո­ղովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը։

 

7.    Գնահատող հանձնաժողովի հիմնական լիազորությունները.

Որոշման Հավելված 1-ի 14-րդ կետ, Գնոմների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մաս

1. Պատվիրատուի ղեկավարի հրամանով ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը`

1) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը.

2) փոփոխություններ է կատարում հրավերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին):

 

8.    Հրավերը.

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ, Որոշման Հավելված 1-ի 31-րդ, 34-րդ և 36-րդ կետեր

Հրավերը պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններն են:

Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`

1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.

2) հրավերի տեքստը.

3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

Գնումների մասին հայտարարության և հրավերի հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`

1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ հայտարարության տեքստերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում: Ընդ որում հայտարարության և հրավերի տեքստերը, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, պայմանագիր կնքելու, կնքված պայմանագրի և ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունները հրապարակվում են նաև ռուսերեն լեզվով: Ռուսերեն լեզվով հրապարակված նյութերի տարաբնույթ (երկակի) մեկնաբանման հնարավորության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տեքստը.

2) գնման ընթացակարգը թղթային եղանակով կազմակերպվելու դեպքում հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, իսկ Կարգով նախատեսված դեպքերում նյութերը հայերեն և ռուսերեն լեզուներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է նաև տեղեկագրում:

Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար մասնակիցը պատվիրատուին ներկայացնում է գրավոր դիմում: 

 

9.    Գնային առաջարկ ներկայացնելը.

Որոշման Հավելված 1-ի 71-րդ կետի 3-րդ ենթակետի բ) պարբերություն

Եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ կամ 5-րդ կետերի հիման վրա, ապա մասնակիցը ներկայացնում է միայն գնային առաջարկ։

 

10.  Պայմանագրի կնքումը.

Որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի և 8-րդ կետի համաձայն՝

Պատվիրատուի ղեկավարը

·                     կնքում է պայմանագիրը (բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի),

·                     հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը:

 

Գնումները համակարգողը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

 

10.1.     Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունը, Պայմանագրի կատրաման արդյունքների ընդունումը.

Որոշման Հավելված 1-ի 108-րդ կետ

Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պա­տաս­խանատու ստորաբաժանումը։ Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ։

10.2.     Արձանագրության ստորագրումը.

Որոշման Հավելված 1-ի 109-րդ կետ, 111-րդ կետի 1-ին ենթակետ

Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրա­կա­ցությունը։

Պայմանագրի շրջանակում մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմ­քը պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին գրավոր եզրա­կացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաս­տատված արձանագրության առկայությունն է։

11.         Վճարման կատարումը.

Որոշման Հավելված 1-ի 113-րդ, 115-116-րդ կետեր

Որոշման Հավելված 1-ով ամրագրված կարգի համաձայն՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:

Պետության կամ համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունե­ցող այն պատվիրատուների, որոնց հաշիվները գանձապետարանում են, կարիքների հա­մար կա­տարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնա­րա­րագիրը (այսուհետ՝ վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ:

Լիազորված մարմինը սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատար­ված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:

 



[1] Գնումների գործընթացը կարգավորող ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված են գնման գործընթացի ավելի մեծ թվով միջոցառումներ. սույնով ներկայացվում է գործընթացի համառոտ պատկերը։ Իրավական կարգավորումները ներկայացված են սույն ուղեցույցի «ՔԱՂՎԱԾՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՑ» բաժնում։


Ամբողջական նյութը  կարող եք ստանալ դիմելով  «ԿԶՆԱԿ» հիմնադրամ


Կազմող՝ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի

Ֆինանսատնտեսական բաժնի

գնումների մասնագետ Ցոլակ Հակոբյան

Իրավաբանական սպասարկման բաժնի պետ Լիլիթ Քամալյան

Comments