Հոկտեմբերի 5-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի է ունեցել սեմինար-քննարկում, որին մասնակցում էին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուումնական բաժինների մասնագետները։
Սեմինարի նպատակն է ստեղծել օրակարգ, ըստ որի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետները իրականացնելու են սեմինարներ՝ Տավուշի մարզի Հանրակարթական հաստատությունների մեթոդմիավորման նախագահների համար։ Սեմինարների նպատակն է ակտիվացնել մեթոդմիավորման աշխատանքը, ուղղորդել մեթոդմիավորման նախագահներին՝ ճիշտ կազմակերպելու իրենց աշխատանքը, որպեսզի վերջիններս կարողանան իրենց դասալսումներն իրականացնեն նոր չափորոշչով և նոր գործիքով։
Սեմինար-քննարկման ժամանակ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները բաժանվելուվ խմբերի՝ մշակեցին այն կարևոր կետերը, որոնք պարտադիր պետք է ներառվեն ուղեցույցի մեջ։
Սեմինարի արդյունքնում մշակվեց սեմինարի օրակարգը, որը տեղադրված է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի բլոգում։
Comments
Post a Comment