Հոկտեմբերի 22-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար-քննարկում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների համար՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը» թեմայով: Սեմինարը ընթացավ համակցված՝ և՛ առկա, և՛ հեռավար ձևաչափով: Ներկա էին տնօրեններ Երևան քաղաքից և մարզերից:
Սեմինարը վարեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Ա. Ամիրջանյանը և չափորոշիչների լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Ն. Ավետիսյանը:
Սեմինարի ընթացքում ենթախմբային աշխատանքի միջոցով վերհանվեցին նախագծի վերաբերյալ նկատառումներ և կատարվեցին դիտարկումներ, որոնք խմբագրվելուց հետո կներկայացվեն կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին:
Comments
Post a Comment