Հոկտեմբերի 12-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, հետազոտությունը իրականացնող աշխատանքային խմբի անդամները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները։
Սեմինարի սկզբում իր ողջունի խոսքով հանդես եկավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը, որը ողջունեց բոլոր մասնակիցներին և կարևորեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցած այդ հանդիպումը։
Սեմինար-քննարկման ժամանակ «Կրթության համաշխարհային գործընկերություն» հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային շրջանակներում կազմավորված հետազոտական 5 աշխատանքային խմբեր ներկայացրեցին իրենց կողմից իրականացված հետազոտություններ, որոնք ներառում էին գրականության և երկրորդային տվյալների ուսումնասիրությանը։
Սեմինարի ժամանակ ներկայացվեց միջազգային գրականությունը,ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը։ Թիմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ հակիրճ ներկայացնել նախնական առաջարկություններ: Մասնակիցներն իրենց պարզաբանումները տվեցին իրականացված հետազոտությունների վերաբերյալ, ինչը կօգնի թիմերին առաջիկայում նախատեսվող տվյալների հավաքագրման աշխատանքների կատարմանը։
Նախատեսվում է 2022թ.-ի հունվարին իրականացնել աշխատանքային հանդիպում, որտեղ թիմերը կներկայացնեն ամբողջական հետազոտություններ։
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)
Comments
Post a Comment