Տավուշ։ Մշտադիտարկումներ Դիլիջանի շրջանում



«ԿԶՆԱԿ» հիմնադրամը  շարունակում է  այցելությունների շարքը՝ Տավուշի մարզի Հանրակրթական ուսումնական հաստատություններում։ 

Հոկտեմբերի 1-ին  այցելություն կատարեցին Տավուշի մարզի Դիլիջան  քաղաքի և հարակից շրջանների թվով 9 դպրոցներ, որտեղ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները կատարեցին իրենց մշտադիտարկումները դասալսումների, իրականացված մասնագիտական խորհրդատվության միջոցով։

Այցելության նպատակն էր դիտարկել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչի և առարկայական ծրագրերի կիրառումը, ուսուցիչների հաջողությունները և դժվարությունները, կազմակերպել մեթոդական աջակցություն։

Դասալսումներից  հետո իրականցվեցին սեմինարներ դպրոցի տնօրենների, տնօրենի տեղակալների, ուսուցիչների համար, քննարկվեցին նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ առաջացած հարցեր, դժվարություններ և խնդիրներ,  տրվեցին պարզաբանումներ։ 

Ուսուցիչները դասավանդման ժամանակ ունեցել են որոշակի դժվարություններ՝ կապված նոր չափորոշիչների և մեթոդական նյութերի հետ: Նրանք փորձում են գտնել նմանություններ և տարբերություններ հին և նոր չափորոշիչների միջև:

Ուսուցիչները փորձում են դասը մատուցել ավելի նպատակային՝ հասնելով վերջնարդյունքներին: Վերջիններս նշեցին, որ որոշակի դժվարությունների են հանդիպում՝ կապված կարողունակությունների, դիրքորոշման և արժեհամակարգի ձևավորման գործում:

Ուսուցիչները առաջարկեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամին՝ ապահովելու այնպիսի մեթոդներ, հնարներ և ռազմավարություն, ինչը կհեշտացնեն իրենց աշխատանքը:

Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը Գոհար Թամայանը նշեց, որ իրենց դպրոցի բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են, աշխատում են նոր չափորոշիչներով, հավելեց, որ ժամանակն էր կրթական համակարգում նոր փոփոխություններ մտցնելու, արդեն երկար տարիներ աշխատում են նույն ոճով և ժամանակն էր այն թարմացնելու և նորորություններ մտցնելու։ Նա հավելեց, որ չափորոշիցները նոր են կիրառվում կրթական համակարգում և ունեն իրենց բարդությունները իրենց դպրոցում, 10-րդ դասարանում առաջացան որոշակի դժվարություններ՝ հոսքային դասարանների հետ կապված, սակայն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի աջակցությամբ կարողացանք պարզաբանել։

Հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզում ավարտվեց մշտադիտարկումների առաջին փուլը, երկրոդ փուլը կսկվի նոյեմբեր ամսին։

 Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)





  

     






Comments