Ընթերցանության նախագծի օրագիր
17․10․2021
Ընթերցանությունը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից մշակված, կարևոր նախագծերից մեկն է։ Այն մշակվել է որպես ներդպրոցական վերահսկողության մի օրինակ, որը ներկայացնում է տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները գնահատելու և դրա հիման վրա հետագա գործողությունները պլանավորելու գործընթաց։
Նախագիծը արդեն գործում է Արմավիրի մարզի ընտրված հինգ դպրոցներում։ Դպրոցները ստացել են սովորողների ընթերցելու կարողությունները գնահատող գործիք, որի միջոցով ստուգել են երկրորդ դասարանցիների ընթերցանությունը։ Արդյունքները, տվյալ ուսումնական հաստատությունների հետ, վերլուծելու ենք և նկարագրելու , որի արդյունքում իրավիճակը բարելավելու գործողություններ են ձեռնարկվելու՝ գործընթացին մասնակցող դասվարի, մեթոդմիավորման նախագահի, տնօրենի տեղակալի, տնօրենի և ծնողի գործառույթների հետ կապված։
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները մշակել են ընթերցանության բարելավմանը նպաստող մեթոդական ուղեցույց։ Ուղեցույցը կազմված է խնդրները լուծման բաժիններից։ Կախված առաջացած խնդրից՝ դպրոցը կարող է ընտրել ուղեցույցից այն բաժինները, որոնց միջոցով կփորձեն լուծել այդ խնդիրները։ Այս մեթոդական ուղեցույցը ինքնազարգացնող է։ Դպրոցի կողմից խնդիրները լուծելու համար ընտրած բաժիններից կազմված գործողությունների արդյուքնում հաջողության հասնելուց հետո, այդ մասնավոր դեպքը դառնալու է ուղեցույցի հավելված, և այլ դպրոցներ այն կարող են օգտագործել։
Ահա՜, այս աշխատանքն է, որ նախագիծը իրականացնող հինգ դպրոցները կատարելու են հոկտեմբերի 11-ից սկսած։ Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները հոկտեմբերի վերջին տասնօրյակում կիրակաացնեն մեկօրյա սեմինար՝ նախագծին մասնակցող դպրոցների համար։
Նախագծին ցանկություն են հայտնել միանալու Գյումրու ևս հինգ դպրոց։
Նախագիծը բաց է բոլորի համար։
Դպրոցները ինչպես կարող են միանալ նախագծին։
ReplyDelete