Սեմինար-քննարկում «Օտար լեզուների թեստերում կիրառվող առաջադրանքների առանձնահատկությունները» թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ հերթական առկա սեմինարը՝ «Օտար լեզուների թեստերում կիրառվող առաջադրանքների առանձնահատկությունները» թեմայով:

Սեմինարի օրակարգը

1 Թեստը. թեստի տեսակները։

2 Տարբեր թեստերի կիրառությունն ըստ նպատակների։

3 Հայտորոշիչ թեստի կիրառումը որպես ձևավորող գնահատման գործիք։

4 Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ թեստերի կիրառումը որպես միավորային ամփոփիչ գնահատման տեսակներ։

5 Թեստերում կիրառվող առաջադրանքները։

6 Հանձնարարական՝ ստեղծել մեկական թեմատիկ և ամփոփիչ թեստ։

Սեմինարի հակիրճ նկարագիրը․

Ծանությունից հետո կարճ դասախոսությամբ ներկայացվեց թեստը որպես գնահատման ամենակիրառելի տեսակ և միավորային և ձևավարող գնահատման նպատակով։ Սեմինարն անցավ հիմնականում խմբային աշխատանքով․

     բաժանվեց քառաբաժանով ստեղծված թեստին վերաբերող առանձնահատկություններով բաշխման նյութ, որոնք պետք է լրացվեին ուսուցիչների կողմից, այնուհետև նրանց բաժանվեց պատասխաններով քառաբաժանը, և նրանք համեմատեցին և վերլուծելով հստակ պատկերացրին իրենց բացթողումները։

     Ցուցադրվեց սահիկաշարով ձևավորող գնահատման սահիկաշարի քայլաշարը և ցուցադրվեցին նախնական և ընթացիկ հայտորոշիչ, ինչպես նաև ամփոփիչ թեստերի տեղերը քայլաշարում։

    Խմբերին տրամադրվեցին տարբեր թեստերին վերաբերող բաշխման նյութերը, որոնք  ներկայացվեցին խմբերի կողմից։

  Խմբերին տրվեցին առաջադրանքների տեսակները, որոնք նույնպես ներկայացվեցին խմբերի կողմից՝ դասակարգելով դրանք օբյեկտիվ տեսակներից մինչև սուբյեկտիվ տեսակները։ Հանձնարարվեց մշակել թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ թեստեր, որոնք կկիրառվեն դեկտեմբեր ամսին, որոնց արդյունքները վերլուծվելու են և ներկայացվելու։

 

  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի  գնահատման մշակման և զարգացման բաժնի

մասնագետ՝ Կարինե Պողոսյան









Comments