ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



 Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում ենք մասնակցելու «Ինքնագնահատման ձևավորման կարևորությունը: Ինքնագնահատման թեստերի օրինակներ» թեմայով սեմինարի: 

Սեմինարը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին «ԿԶՆԱԿ»  հիմնադրամի դահլիճում։

 Հասցե՝ Տիգրան Մեծի 67:  

Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով։

Օրակարգ

15։00-15։15   Մասնակիցների գրանցում:

15։15-15։30   Դասընթացի թեմայի վերաբերյալ նախնական գիտելիքների վերհանում:

15։30-15։45   Ձևավորող գնահատման տեսակների և գործիքների, ինքնագնահատման  ձևավորման կարևորության, ինքնագնահատման թեստերի արդյունավետության մասին տեղեկատվության տրամադրում:

15։45-18:00   Խմբային աշխատանքներ, քննարկումներ, անդրադարձ:  

Սեմինարը վարում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ՝ Հասմիկ Հովհաննիսյանը։

Comments