Սեմինար-քննարկում

 Նոյեմբերի 17-ին և 18-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում։

Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետ Ալբինե Ազատյանը ներկայացրեց «Ներառական կրթության փաստահենք ընկալումը։ Համընդհանուր սկզբունքները և օրենսդրական հիմքերը» և «Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները և դրանց դերը կրթական համակարգում» թեմաները։

«Ներառական կրթության փաստահենք ընկալումը։ Համընդհանուր սկզբունքները և օրենսդրական հիմքերը» սեմինարի ընթացքում ներկայացվեց համընդհանուր ներառմանն անցման օրենսդրական հիմքերը, քննարկվեցին, ապա ներկայացվեցին ընդունելի բառապաշարի օրինակեր։ Որպես գործնական առաջադրանք՝ Դեյվիդ Միտչելի ներառական կրթության մոդելի ու գնահատման բանաձևի հիման վրա մասնակիցները հաշվարկեցին իրենց գործունեության առկա վիճակը։ 

 «Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները և դրանց դերը կրթական համակարգում» սեմինարի ընթացքում ներկայացվեց «Մանկավարժական տեխնոլոգիա» հասկացությունը, դրա տարբերությունը ուսուցման մեթոդիկայից և տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Սեմինարի ընթացքում ուսուցիչները ծանոթացան մանակավարժական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանն ու արդյունավետությանը, դրանց կիրառման մակարդակներին։ Համեմատության մեջ ներկայացվեց Ուսուցման ավանդական (վերարատադրողական) տեխնոլոգիան և Պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիան։  Գծապատկերով ներկայացվեցին դրանց տարբերությունները, Պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիայի առանձնահատկությունները։ Որպես գործնական առաջադրանք երկու խնդիրների վրա առաջադրեցին պրոբլեմային իրավիճակներ։






Comments