Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության այցը «ԿԶՆԱԿ» հիմնադրամ

 


 Նոյեմբերի 23-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հիմնադրամի ժ/պ տնօրեն Արտաշես Թորոսյանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների, այդ թվում՝ առողջապահական ծրագրերի պատասխանատու Գեղամ Պետրոսյանի, հայկական Կարմիր Խաչի ընկերության առաջին օգնության բաժնի վարիչ Զարա Խուդոյանի հետ։  

Այցի նպատակն էր առաջին օգնությանը նվիրված թեմաների ընդգրկումը «Բնագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ես և շրջակա աշխարհը» առարկայական դասընթացներում, որոնք սովորողներին ավելի պատրաստ կդարձնեն տարբեր իրավիճակներում:

Նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ, որի ընթացքում նոր մեթոդների ու հնարների, խաղային գործունեության միջոցով առաջին օգնությանը նվիրված դասընթացներն ավելի հետաքրքիր և նպատակային կմատուցվեն:

Առաջիկայում կկայանա համագործակցություն հիմնադրամի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև, որը կունենա շարունակական բնույթ:


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)




Comments