«Արդի կրթական մոտեցումները չափորոշչահեն ուսումնառության» թեմայով սեմինարների շարքը շարունակվում է



 «ԿԶՆԱԿ» հիմնադրամում  շարունակվում է  «Արդի կրթական մոտեցումները չափորոշչահեն ուսումնառության»  թեմայով սեմինարների շարքը։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, բանախոսությամբ հանդես եկավ կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Իզաբելա Աբրահամյանը, որը ներկայացրեց «Գարդների տեսություն․ օրվա դասի պլան» թեման։ Բանախոսությանը հաջորդեց գործնական աշխատանք, որին սիրով մասնակցեցին ներկա մանկավարժները, ուսուցիչները։ Սեմինարի երկրորդ մասում քննության ենթարկվեց վերջնարդյունքների վրա հիմնված ուսումնառությունը։ Այս թեմայով իր ծավալուն ելույթով հանդես եկավ կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը։  «Արդի կրթական մոտեցումները չափորոշչահեն ուսումնառության»  թեմայով սեմինարների շարքը կամփոփվի վաղը «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում։ 







Comments