Սեմինար-քննարկում «Անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) տիպային ձևի կառուցվածքային բաղադրիչները և դրանց լրացման հիմնական սկզբունքները» թեմայով
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին «ԿԶՆԱԿ» հիմանդրամում տեղի ունեցավ առկա սեմինար՝ «Անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) տիպային ձևի կառուցվածքային բաղադրիչները և դրանց լրացման հիմնական սկզբունքները» թեմայով:
Օրակարգ
15։00-15։15՝ Մասնակիցների գրանցում:
15։15-15։30 ՝ Դասընթացի թեմայի վերաբերյալ նախնական գիտելիքների վերհանում:
15։30-16-00՝ Դասախոսություն:
16-00 -17-30՝ Աշխատանք խմբերում: Խմբային աշխատանքների քննարկում
17-30-18-00՝ Ամփոփում:
Սեմինարի նպատակն էր մասնակիցների մոտ՝
- ԱՈՒՊ-ի տիպային ձևի կառուցվածքային բաղադրիչների մասին պատկերացումների հստակեցումը,
- Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշչի և ծրագրի պահանջներին համապատասխան Անհատկան ուսուցման պլանի տիպային ձևաթղթում՝ երկարաժամկետ, տարեկան նպատակների և կարճաժամկետ նպատակադրումները սահմանելու կարողությունների և հմտությունների ձևավորումը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին այն առանցքային մոտեցումներն ու սկզբունքները, որոնք ընկած են Անհատական ուսուցման պլանով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սվորողների կրթության արդյունավետ պլանավորման, իրականացման և գնահատման աշխատանքների հիմքում:
Սեմինարն անկացվեց ջերմ, անկաշկանդ և աշխատանքային մթնոլորտում: Կիրառվեցին համագործակցային միջավայր ապահովող տարբեր աշխատաձևեր՝ և՛ զույգային, և՛ խմբային:
Մասնակիցները ներկայացրեցին իրեն հուզող հարցերը, դժվարությունները՝ ԱՈՒՊ-ի կառուցվածքի, բովանդակության և լրացման հետ կապված:
Կարևորեցին սեմինարների անընդհատ հետևողական կազմակերպումը և հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ հետագայում աշխատանքները շարունակելու ուղղությամբ:
Սեմինարը վարեցին գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ՝
Անի Մելիքսեթյանը և Վարսենիկ Հովսեփյանը:
Comments
Post a Comment