Սեմինար-քննարկում «ԿԶՆԱԿ» հիմնադրամում «Ընթերցանությունը որպես խոսքային գործունեության տեսակներից մեկը: Ընթերցանության ուսուցման մեթոդիկա» թեմայով

 Սույն թվականի դեկտեմբերի 17-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում կայացավ սեմինար-քննարկում  «Ընթերցանությունը որպես խոսքային գործունեության տեսակներից մեկը: Ընթերցանության ուսուցման մեթոդիկա» թեմայով։ 

Օրակարգում՝

1. Մասնակիցների գրանցում:

2. Դասընթացի թեմայի վերաբերյալ նախնական գիտելիքների վերհանում:

3. Աշխատանք տեքստի հետ:

4. Ընթերցանության հմտությունների զարգացման մեթոդիկա:

5. Ընթերցանության բարելավմանը նպաստող վարժություններ:

6. Խմբային աշխատանքներ, քննարկումներ, անդրադարձ:  

Սեմինարի կազմակերպման նպատակները՝

1. Ծանոթացնել ուսուցիչներին ընթերցանության մեթոդիկայի ուսուցման առանձնահատկություններին։ 

2. Ըստ նոր չափորոշիչների նշել  դրա կազմակերպման  և իրականացման սկզբունքները։ 

3. Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները:

4. Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած վերջնարդյունքների հասանելիություն:


Սեմինարը վարում էր «ԿԶՆԱԿ» հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի օտար լեզուների մասնագետ, մ․գ․թ․ Կարինե Թամիրօղլյանը











Comments