Դեկտեմբերի 9֊ին Երևանի` Խրիմյան Հայրիկի անվան (հ.10) հիմնական դպրոցում կայացավ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» փորձարարական ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների (հ. 10, հ.152, հ. 179, հ. 196, «Գլոբալ Բրիջ») առաջին խմբի աշխատանքային թիմերի անդամների վերապատրաստումը։ Մասնակցում էին դպրոցների տնօրենները, ուսումնական աշխատանքի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալները, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահները, ԴԱԿ֊երը, 2֊րդ դասարանների դասվարները և գրադարանավարները։ Ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալվող վերջնարդյունքները, աշխատանքների բովանդակությունը, գործիքակազմը և իրականացման մեթոդիկան։
Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում. կարևորվեցին ծրագրի նպատակադրումը և անհրաժեշտությունը։
Comments
Post a Comment