Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի ծնողները ծնողական խորհրդի նիստում իրազեկվեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի` «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի մասին։ Նրանք ստացան այն գործիքակազմը, որով պետք է աջակցեն ուսուցչին` աշխատանքները իրականացնելու համար։ Ծանոթանալով խաղ-առաջադրանքներին` ծնողները իսկույն ևեթ անցան գործի։ Լուսանկարներում երևում է փոքրիկների ոգևորությունը։ Երեխաները սիրով ու մեծ խանդավառությամբ արձակուրդի ընթացքում ընթերցել են մասերի բաժանված ու թաքցված տեքստի մասերը և պատասխանել ուսուցչի հարցերին (առցանց տարբերակով)։ Մոտիվացիան ապահովված է, և եթե այս նվիրումով շարունակենք, կհասնենք ակնկալվող վերջնարդյունքներին։
Comments
Post a Comment