«ՀԵՏԱԶՈՏԵՆՔ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ 2022 թ. մայիսի 6-ին կազմակերպում է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։

Աշխատաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայմանը։

Աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովի մասնակից աշակերտները նստաշրջանին պետք է ներկայացնեն իրենց կատարած հետազոտական աշխատանքները, դրանց արդյունքները: Զեկուցումների առավելագույն տևողությունը 10 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ. ապրիլի 3-ը հետազոտական աշխատանքը (թեզիս, տեսանյութ, սահիկաշար, հոդված, պաստառ, էսսե) ուղարկել krtakannorararutyunner@gmail.com էլ. փոստի հասցեին՝ նշելով անուն-ազգանուն, դպրոց, հեռախոսահամար։

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի աշակերտի մասնակցությունը «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ աշակերտները կծանուցվեն մինչև 2022 թ. ապրիլի 20-ը:

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ բնագավառներից.

1) Հայոց լեզու և գրականություն.

2) Հայրենագիտություն.

3) Օտար լեզուներ.

4) ԲՏՃՄ.

5) Արվեստ և արհեստ.

6) Հասարակություն, հասարակական գիտություններ.

7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

ԱՄՓՈՓՈՒՄ

Գիտաժողովին մասնակից բոլոր աշակերտներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Նստաշրջանին ներկայացված լավագույն նյութերը կտպագրվեն, իսկ աշակերտները հնարավորություն կունենան շրջայց կատարելու ԵՊՀ-ում։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Ծավալը՝ 3-5 էջ:

Էջի ֆորմատը՝ A4 (8.27X11.69 մմ), լուսանցքները:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 11 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն-ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) գրվում է դպրոցի անունը: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9 pt տառաչափով գրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անուն-ազգանունը: Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները անհրաժեշտ է սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են: Հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո՝ տողի մեջտեղում, 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի անուն-ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքևում գրվում է «բանալի բառեր», և նշվում է 4-6 բանալի բառ: Մեկ տող ներքևում 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093366061 հեռախոսահամարով:

Սիրով կսպասենք Ձեզ…

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշխատաժողովի աշխատանքային թիմ.

Հովհաննես Հովհաննիսյան

Արտաշես Թորոսյան

Լիլիթ Մկրտչյան

Վալտեր Բերբերյան

Նարինե Մնացականյան

Իզաբելա Աբրահամյան

Մերի Փանոսյան

 

Comments

  1. Բարև ձեզ, իսկ երբ պատասխանը կուղարկեն անցե՞լ ենք թե ոչ

    ReplyDelete

Post a Comment