Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի արդյունավետության գնահատում՝ վերապատրաստված ուսուցիչների մոտ դասալսման և հարցման միջոցով

 

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի արդյունավետության գնահատման նպատակով Երևանի հանրակրթական դպրոցներում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետների կողմից իրականացվում են դասալսումներ վերապատրաստված ուսուցիչների մոտ։ Մշտադիտարկման ընթացքում ուշադրություն է դարձվում «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի» բովանդակության մեջ ներառված բաժիններից ու ենթաբաժիններից ձեռք բերած գիտելիքներին, կարողություններին ու հմտություններին, որոնք ուսուցիչները կիրառում են իրենց ամենօրյա աշխատանքում։ 

Փետրվարի 11-ին հերթական դասալսումներն անցկացվեցին Երևանի՝  հ.2 ավագ դպրոցում, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում և ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում: Ուսուցիչները ընտրել էին տարբեր վերապատրաստող կազմակերպություններ։

Դասալսումներից հետո մեր մասնագետները դիտարկվող հարցերի շուրջ կազմակերպել են քննարկում, հետադարձ կապ տվել ուսուցիչներին․ առաջարկվել են  ստացած գիտելիքների կիրառման առավել արդյունավետ ուղիներ, մատնանշվել աշխատանքի այն ուղղությունները, որոնք բարելավման կարիք ունեն։

Քննարկումից հետո վերապատրաստված ուսուցիչները լրացրել են վերապատրաստման բաժնի մասնագետների մշակած էլեկտրոնային հարցաթերթը, որը վերաբերում է վերապատրաստումների ժամանակ ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների կիրառմանը։


 Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)
















Comments