Վերապատրաստման դասընթաց դպրոցների փոխտնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալների համար


        Սիրով հրավիրում ենք ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների փոխտնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալներին մասնակցելու «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» վերապատրաստման դասընթացին:

    Ծրագիրն իրականացվում է առաջին անգամ՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ: 

  Դասընթացի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով նպաստել «Հանրակրթության պետական չափորոշիչ»-ի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյուքների, բնութագրիչների, զարգացման գործիքների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների ընդլայնմանը, գործնականում դրանք կիրառելու կարողությունների զարգացմանը: 

Դասընթացին հնարավորություն կունենան ներգրավվելու 80 մասնակից՝ ՀՀ բոլոր մարզերից:

Դասընթացի ձևաչափ՝

Դասընթացը կառուցված է համակցված (առցանց և առկա տարբերակների համադրմամբ) ուսումնառության մոդելով՝ ընդհանուր 9 առցանց մոդուլ, 3 առցանց և 3 առկա հանդիպում։  Առկա հանդիպումներին մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցում չի տրամադրվում:

Մասնակցության պայմաններ՝

Դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցում աշխատող ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալների համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը /հղումը/ 

կամ կապ հաստատել «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ:

Աշխատանքային լեզու՝ հայերեն

Տևողություն՝ 12 շաբաթ (9 առցանց մոդուլ, 3 առցանց հանդիպում Զում հարթակում, 3 առկա հանդիպում)

Տեխնիկական պահանջներ՝

ՏՏ հիմնական հմտություններ, կայուն ինտերնետ կապի առկայություն

Դասընթացի ավարտին՝ ամփոփիչ հարցաշարի արդյունքների հիման վրա, մասնակիցները կստանան կարողությունները նկարագրող ավարտական վկայական:


Comments

  1. Բարև Ձեզ։Ես ուզում եմ իմանալ վերապատրաստման պայմանները։

    ReplyDelete
  2. Դասընթացը միայն տնօրենի տեղակալների համա՞ր է

    ReplyDelete
  3. Բարև Ձեզ։ Առկա հանդիպումները որտե՞ղ են լինելու։

    ReplyDelete
  4. Երբ՞ է սկսվելու,և որտեղ է լինելու առկա հանդիպումները։

    ReplyDelete
  5. Օրվա ընթացքում որ ժամանակահատվածում՞ ի՞նչ տևողությամբ

    ReplyDelete

Post a Comment