Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետի հիմնական գործառույթները՝

1. Իրականացնում է վարչության աշխատանքների կառավարում և ղեկավարում։

2Ապահովում է ուսումնական հաստատության կառավարման գործող մոդելների, նորարարական մոտեցումների և հանրակրթության ոլորտի հետազոտությունների մշակման աշխատանքները։

3Ապահովում է ուսումնական հաստատության կառուցվածքի, ընթացիկ աշխատանքների նկարագրություն, գործող մոդելների ուսումնասիրություն, նոր մոդելների մշակումը։

4Ապահովում է ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման մեթոդական ուղեցույցների մշակումը:

5Ապահովում է ներդպրոցական վերահսկողության ռազմավարությունների, մեթոդների և իրականացման ուղեցույցների մշակումը:

6Ապահովում է ուսումնական հաստատության գործունեության իրավական փաստաթղթերի լրամշակման առաջարկությունների ներկայացումը և դրանց օգտագործման մեթոդական ուղեցույցների մշակումը։

7Ապահովում է ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունների կատարման առաջարկությունների ներկայացումը և օգտագործման տեղեկատվական ուղեցույցների մշակումը: 

8Ապահովում է ուսումնական հաստատությունում աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործող համակարգի ներկայացման ուղեցույցերի մշակումը:

9Ապահովում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդական ուղեցույցների մշակումը:

10Ապահովում է ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման առաջարկությունների ներկայացումը և դրանց օգտագործման մեթոդական ուղեցույցների մշակումը:

11Ապահովում է ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, բյուջեի կառավորման մեդելների, ռազմավարությունների առաջարկությունների ներկայացումը և մեթոդական ուղեցույցների մշակումը:

12Ապահովում է ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավորման մոդելների, ռազմավարությունների առաջարկությունների ներկայացումը և մեթոդական ուղեցույցների մշակումը:

13Ապահովում է ուսումնական հաստատությունում ծախսերի կատարման և վարձատրության հիմունքների մեթոդական ուղեցույցների մշակումը։

14Ապահովում է ուսումնական հաստատության բյուջետային ֆինանսավորման գործող կարգի ներկայացման ուղեցույցների և նոր կարգի նախագծի մշակումը:

15Ապահովում է սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացների մեթոդաբանության և ծրագրերի մշակումը։ 

16Ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գրավչության բարձրացմանը նպաստող միջոցառումների մշակումը և կազմակերպումը։ 

17Ապահովում է կրթության համաշխարհային զարգացումների ուսումնասիրություն և նորարական մոտեցումների փորձարկում Ուսումնական հասըտատություններում։ 

18Ապահովում է ուսումնական հաստատություններում իրականացվող նորարական ծրագրերի և նախագծերի մշտադիտարկումը և գնահատումը։ 

19Ապահովում է տարբեր երկրների և համայնքների, այդ թվում՝ հայկական սփյուռքի կրթական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը և բացահայտումը, համագործակցային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը։

20Ապահովում է սովորողների անձնային աճի, արժեհամակարգի ձևավորման և բնականոն զարգացման վրա կրթական ծրագրերի բովանդակության և ծավալի ազդեցության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական միջավայրի ուսումնասիրությունը և բարելավման առաջարկների մշակումը։ 

21Ապահովում է կրթական ծրագրեր ֆինանսավորող միջազգային և տեղական կազմակերպությունների դաշտի ուսումնասիրությունը։

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1.     Բարձրագույն մանկավարժական կրթություն: 

2.    Վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ հանրակրթական   ուսումնական  հաստատությունում։

3.    Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն՝  «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներ,  հանրակրթության պետական չափորոշիչ, առարկայական ծրագրերի կառուցվածք, ուսուցիչների ատեստավորման կարգ, վերապատրաստման ծրագրերի և չափորոշիչների կառուցվածք, աշխատանքների կազմակերպման օրինաչափությունները և ընթացակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերը։ 

4.    Հանրակրթության գործող կարգերի իմացություն։

5.    Օրեքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:

6.    Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:

7.    Գործող ուսումնական պլանի իմացություն:

8.    Գնահատման մեթոդաբանության իմացություն։

9.     Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:

10.   Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց  փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, քննարկումների մասնակցելու կարողություն:  

11.   Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու                      ունակություն:

12.  Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

13.  Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

14.  Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

      

Դիմումների ընդունման ժամկետն է` 14.03.2022 – 22.03.2022 թթ․:

        Աշխատավարձի չափը՝ 280000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

 5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

  6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.03.2022 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. մարտի 25-ին` ժամը։ ժամը 1000-ին, Հասցե՝ ք Երևան, Տիգրան Մեծի 67: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09

 հեռախոսահամարով,   աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:

 

Comments