Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար(Մեկ թափուր տեղ)
Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝
1.Մշակում է ֆիզիկական
կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի օրինակելի առարկայացանկի
ձևավորման մեթոդներ:
2. Գնահատում և լրամշակում է ՀՊՉ
և բնագավառի առարկայական չափորոշիչների վերջնարդյունքների բնագավառի առարկաների ծրագրերի
բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանությունը:
3. Գնահատում և լրամշակում է
ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկայի ծրագրի
վերջնարդունքներին առարկայի բովանդակության համապատասխանությունը:
4. Ուսումնասիրում և գնահատում է
ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի պահանջների
կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
5. Մշակում է ֆիզիկական
կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկայական ծրագրով
պահանջվող վերջնարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ,
օրինակելի պլաններ, գործիքներ։
6. Մշակում է ֆիզիկական
կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և
այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական
փորձաքննության չափանիշներ։
7.Կազմակերպում է ֆիզիկական
կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և
այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում է դասագրքերի ընտրության և
փորձարկման գործընթացներին:
8. Մշակում է
ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով:
9. Վարում է հեռավար
դասընթացներ։
12. Ուսումնասիրում է
բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը,
ստուգում և վերլուծում է այդ գործառույթների համար անհրաժեշտ պայմանները,
առաջարկություններն ու եզրակացությունները:
Նշված թափուր պաշտոնը
զբաղեցնելու համար պահանջվում է՝
1.Բարձրագույն
կրթություն:
2. Ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն բնագավառի առնվազն չորս
տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն բնագավառի առարկաներից առնվազն մեկի մանկավարժական
աշխատանքի՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
3. Իր լիազորությունների
հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու,
տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4. Օրենքների և
կարգերի նախագծերի մշակման կարողություն:
5. Մեթոդների և
ռազմավարությունների մշակման կարողություն:
6.
Ուղեցույցների թղթային և թվային տարբերակով
մշակման կարողություն:
7. Հեռավար
դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
8․ Word, Excel և Powerpoint ծրագրերի իմացություն։
9.Համացանցում
անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
10.Բաժնի մյուս
մասնագետների հետ առցանց փաստթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից
օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների
մասնակցելու կարողություն:
11.Առնվազն մեկ օտար լեզվի
իմացություն:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 14.03.2022 – 22.03.2022
թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:
Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1)
հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի
անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի
պատճեն,
3)
ինքնակենսագրություն,
4) թափուր
աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային
ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի
պատճեններ (դրանց առկայության դեպքում),
5) այլ
պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ զինգրքույկ:
Մրցույթին մասնակցելու
համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. Փոստ՝ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների
ընդունման վերջին ժամկետն է` 22.03.2022թ.:
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մարտի 25-ին` ժամը 1100-ին։ Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 67։
Լրացուցիչ տեղեկությունների համար
զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային
օրերին մինչև ժամը 1800:
Comments
Post a Comment