Երկարօրյա ուսուցման կազմակերպումը ցածր առաջադիմությամբ սովորողների համար

 2022թ․ մարտի 21-22-ին Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան և Նոյեմբերյան տարածաշրջանների թվով 40 դպրոցների 117 ուսումնական գծով տնօրենի տեղակալներ, հայոց լեզվի և գրականության ու մաթեմատիկայի ուսուցիչներ մասնակցեցին երկարօրյա ուսուցման կազմակերպումը ցածր առաջադիմությամբ սովորողների համար երկօրյա վերապատրասմանը:

 Ծրագրի նպատակը ծրագրային նյութի՝ անհրաժեշտ չափով իմացության ապահովումն է և ծրագրային նյութի բացթողումը լրացնելը, աշա¬կերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով զինելը, ինչը թույլ կտա շարու¬նակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում՝ առանց վճարովի կրկնուսուցման։ 

Ծրագրի խնդիրները

1.  ապահովել շահառու խմբերի ներգրավվածություն,  իրականացնել ուսուցման նկատմամբ մոտիվացիայի և հետաքրքրությունների բարձրացում, սովորելու պահանջմունքի և հմտությունների ձևավորում:

2. ստեղծել բազմաբնույթ առաջադրանքների փաթեթ՝ սովորողներին դասընթացով հետաքրքրելու նպատակով: 

Ծրագրի վերջնարդյունքները

1․ Դպրոցներում ցածր առաջադիմությամբ սովորողները կստանան լրացուցիչ աջակցություն դասի ընթացքում թեմայի չյուրացրաց նյութը բավարար չափով յուրացնելու համար։

2․ Ուսուցիչները կզարգացնեն իրենց տարբերակված ուսուցման հմտությունները։

3․ Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալները կզարգացնեն ներդպրոցական վերահսկողության իրենց հմտությունները։

4․ Ցածր առաջադիմություն ունեցողները կբարելավեն ուսումնառության իրենց արդյունքները, վստահություն ձեռք կբերեն իրենց ուժերի նկատմամբ, կստանան ավելի բարձր արդյունքների հասնելու հնարավորություն։

Ծրագրի ընթացքը

1․ Սեմինար

2․ Մայրենիի (5-6-րդ դասարան), հայոց լեզվի, հայ գրականության (7 և 10-րդ դասարան), մաթեմատիկայի (5-6-րդ դասարան), հանրահաշվի, երկրաչափության (7 և 10-րդ դասարան) հերթական թեմատիկ գրավոր աշխատանքի արդյունքների վերլուծություն։

3․ 5-9-րդ դասարանների հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի երկարօրյա խմբերի ձևավորում միջին և ավագ դպրոցներում (երկարօրյա խմբի ուսուցչի վարձատրության իրականացում սահմանված կարգով)։

4․ Դպրոցի կողմից սովորողների մոտ չյուրացրած կամ վատ յուրացված նյութի ուսումնասիրության համար հատկացված ժամկետի ավարտին՝ գիտելիքների գնահատում։

5․ Գնահատման բավարար արդյունքների դեպքում՝ երկարօրյա խմբի աշխատանքի դադարեցում։

6․ Ամբողջ խմբի կամ որոշ սովորողների մոտ գնահատման անբավարար արդյունքների դեպքում՝ երկարօրյա խմբի աշխատանքի վերլուծություն և ժամկետի երկարացում։

7․ Հաջորդ թեմատիկ աշխատանքից հետո երկարօրյա խմբերի ձևավորման աշխատանքների իրականացում։







Comments