Հանդիպում-քննարկում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

 10.03.2022թ. «ԿԶՆԱԿ» հիմնադրամում կայացավ հանդիպում- քննարկում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների   հետ:  Քննարկմանը ներկա էին  տնօրեններ    Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի, Կոտայքի մարզերի  և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններից:  Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցներ:

  Քննարկման թեման էր  «Նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանը»:                                        

   Քննարկման  սկզբում տնօրեններին ողջունեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթության բովանդակության մշակման վարչության պետ Գագիկ Մելիքյանը: 

 Այնուհետև ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը ներկայացրեց  նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանի նմուշօրինակ: Դրա շուրջ ծավալված քննարկման ընթացքում  մասնակիցները մտքեր փոխանակեցին առանձին դրույթների վերաբերյալ:   

Հանդիպում-քննարկման երկրորդ  մասում մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով կազմեցին և ներկայացրին տնօրենի ամսական աշխատանքային պլան: 

Քննարկվեցին մարզային առանձնահատկություներով, ինչպես նաև, կազմակերպաիրավական տեսակով պայմանավորված որոշակի  հարցեր:









Comments