Հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից Շիրակի և Արմավիրի մարզերում դասալսումների իրականացման ծրագրի շրջանակներում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մասնագետների մրցույթ (տասը թափուր տեղ)
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից դասալսումներ իրականացնող մասնագետի աշխատանքային պարտականությունները՝
1․ Իրականացնում է ուսումնական
պարապմունքների լսումներ, դասավանդողի և սովորողի գործողությունների դիտարկում, գնահատում
սահմանված ձևաչափով։
2․ Իրականացնում է դասավանդողի
մանկավարժական-մեթոդական կարողությունների, մասնագիտական գիտելիքների, տեղեկատվական
և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման զարգացմանն ուղղված մեթոդական աջակցություն։
3․ Ուսումնական պարապմունքների լսումների հիման վրա կազմում է տվյալ
առարկայի դասավանդման բնութագիր, ներկայացնում է մասնագիտական կարծիք (եզրակացություն)
սահմանված ձևաչափով:
4․Դասալսումների
արդյունքում ներկայացնում է սովորողների ուսումնառության, ուսուցիչների դասավանդման
և կրթության կազմակերպման որակի վերաբերյալ եզրակացություններ սահմանված ձևաչափով։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան
որակավորմամբ:
2. Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ
դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային
ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական
գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում
տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման և (կամ) ուսուցիչների մասնագիտական
կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ:
3. Մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն,
վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն,
իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու
հմտություն։
Նախապատվությունը տրվում է առնվազն առաջին աստիճանի
որակավորման տարակարգ ունեցող մասնագետներին։
Նախապատվությունը տրվում է Լոռու մարզում
և Երևանում բնակվող մասնագետներին։
●
Դիմումների
ընդունման ժամկետն է` 22.04.2022թ․ – 26.04.2022 թ.:
●
Աշխատավարձի
չափը որոշվում է դասալսման մեկ ժամի արժեքից ելնելով, որը կազմում է 4,400 ՀՀ դրամ:
●
Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ որոշակի ժամկետով:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում`
նշելով համապատասխան առարկայի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի
Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
5) Հայաստանի Հանրապետության արական սեռի
քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում
են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`
26.04.2022թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային
և հարցազրույց, ապրիլի 29-ին` ժամը 1200-ին, Երևան,
Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքայի օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment