Մշտադիտարկում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ուսումնական հաստատություններում գիտելիքի ստուգման նպատակով


2022թ. ապրիլի 18-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները մշտադիտարկումներ իրականացնելու համար աշխատւանքային այցով գործուղվել էին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի դպրոցներ:

Նպատակն էր՝  7-րդ դասարաններում  իրականացնել գիտելիքների ստուգում՝  «Հայոց լեզու»,  «Հանրահաշիվ», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» (անգլերեն, ռուսերեն) առարկաներից,  որոնց  առանձին թեմաների վերաբերյալ հարցադրումներն ամփոփված էին մեկ հարցաշարում: Գրավոր աշխատանքը  կատարելու համար տրամադրվել էր  45 ր :

Դասավանդող ուսուցիչները համատեղ ստուգեցին հարցաշարերը, որոնց արդյունքները վերլուծվեցին  «ԿԶՆԱԿ»-ի  ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետների կողմից՝ արձանագրելով Բերդի դպրոցներում սովորողների ուսումնական առաջընթացը, առկա բացթողումներն ու թերությունները:

Ուսումնասիրության շրջանակում էր նաև թեմատիկ պլանների առկայության, դրանց՝ դասամատյանների գրանցումների հետ համապատասխանության,  տնօրենի աշխատանքային պլանի, ՄՄ և ՄԽ արձանագրությունների  առկայության հարցերը:

Դպրոցների մանկավարժական համակազմի հետ տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ՝ պլանավորման առանցքային հարցերի, վերջնարդյունքներին հասնելու համար դասի ճիշտ պլանավորման, դասապլանի կազմման հիմնական սկզբունքների և այլ հարցերի  հաշվառմամբ: 


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)








Comments