Մշտադիտարկում Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի ուսումնական հաստատություններում գիտելիքի ստուգման նպատակով
2022թ. ապրիլի 25-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները մշտադիտարկումներ իրականացնելու համար աշխատւանքային այցով գործուղվել էին ՀՀ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի դպրոցներ:
Նպատակն էր՝ 7-րդ դասարաններում իրականացնել գիտելիքների ստուգում՝ «Հայոց լեզու», «Հանրահաշիվ», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» (անգլերեն, ռուսերեն) առարկաներից, որոնց առանձին թեմաների վերաբերյալ հարցադրումներն ամփոփված էին մեկ հարցաշարում: Գրավոր աշխատանքը կատարելու համար տրամադրվել էր 45 ր :
Դասավանդող ուսուցիչները համատեղ ստուգեցին հարցաշարերը, որոնց արդյունքները վերլուծվեցին «ԿԶՆԱԿ»-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետների կողմից՝ արձանագրելով Իջևանի դպրոցներում սովորողների ուսումնական առաջընթացը, առկա բացթողումներն ու թերությունները:
Ուսումնասիրության շրջանակում էր նաև թեմատիկ պլանների առկայության, դրանց՝ դասամատյանների գրանցումների հետ համապատասխանության, տնօրենի աշխատանքային պլանի, ՄՄ և ՄԽ արձանագրությունների առկայության հարցերը:
Դպրոցների մանկավարժական համակազմի հետ տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ՝ պլանավորման առանցքային հարցերի, վերջնարդյունքներին հասնելու համար դասի ճիշտ պլանավորման, դասապլանի կազմման հիմնական սկզբունքների և այլ հարցերի հաշվառմամբ:
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)
Comments
Post a Comment