Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գնումների մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (0,5 դրույք թափուր տեղ)
Գնումների մասնագետի հիմնական գործառույթները՝
Կատարել օրենքով վերապահված գնումների մասնագետի պարտականությունները, այդ թվում.
1. Կազմել գնումների պլանը, ներկայացնել գնման առարկաների ԳՄԱ ծածկագրերը։
2. Պատվիրատուի պահանջով կատարել փոփոխություններ պլանում։
3. Պատվիրատուից ստանալ կնքված պլանը և փոխանցել այն հրապարակման համար լիազոր մարմնին։
4. Կազմել գնման ժամանակացույցի նախագիծ:
5. Ներկայացնել գնումները իրականացնելու համար անհրաժեշտ հրամանների նախագծերը։
6. Տալ խորհրդատվություն գնումների կազմակերպման վերաբերյալ։
7. Հետևել գնումների շրջանակում կազմված փաստաթղթերի համապատասխանությանը օրենքի պահանջներին:
8. Կազմակերպել գնումների գործընթացում ներգրաված աշխատակիցների՝ իրենց պարտականություններին տիրապետելուն և կատարելուն:
9. Ըստ պատվիրատուի ղեկավարի պահանջների կազմել մեկ անձից գնման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և իրականացնել համապատասխան գործողությունները.
1. կազմել գնման հայտի նախագիծը,
2. ուղարկել հրավեր,
3. ներկայացնել գնային առաջարկի նախագիծը,
4. անհրաժեշտության դեպքում կազմել պայմանագրի նախագիծը,
5. կազմել հանձնման-ընդունման արձանագրության նախագիծը,
6. կազմել ակտի նախագիծը,
7. կազմել եզրակացության նախագիծը:
10. Ըստ պատվիրատուի ղեկավարի պահանջների կազմել գնանշման հարցմամբ կամ բաց մրցույթով գնման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և իրականացնել համապատասխան գործողությունները.
1. կազմել պատասխանատու ստորաբաժանում ձևավորելու համար անհրաժեշտ հրամանի նախագիծը,
2. կազմել գնման հայտի նախագիծը,
3. կազմել պատասխանատու ստորաբաժանում ձևավորելու համար անհրաժեշտ հրամանի նախագիծը,
4. կատարել գնահատող հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները,
5. կազմել և պատվիրատուի հաստատմանը հանձնել մրցույթների արձանագրությունները,
6. կազմել և հրապարակել հրավերը,
7.ամփոփել մրցույթի արդյունքները,
8.կազմել գնահատման թերթիկների նախագծերը,
9.կազմել պայմանագրի նախագիծը,
10.եզրակացություն տալ մասնակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերի օրենքի պահանջներին համապատասխանության վերաբերյալ:
11. կազմել գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1.Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտներում:
2. Գնումների համակարգողի որակավորում:
3. ՀՀ «Գնումների մասին» օրենքի տիրապետման բարձր մակարդակ (Մայիսի 2017 թվականի N 526-ն որոշման՝ «գնումների գործընթացի կազմակերպման կարգի» տիրապետման բարձր մակարդակ, 19 մարտի 2015 թվականի N 596-ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» տիրապետման միջին մակարդակ) :
4. Համակարգչին տիրապետման բարձր մակարդակ, Microsoft word և Microsoft excel ծրագրերի տիրապետման բարձր մակարդակ (Excel ծրագրով բանաձևերից օգտվելու հնարավորությունը խրախուսվում է):
5. Հաշվապահական հաշվառման բազային պահանջների տիրապետման միջին մակարդակ:
6. Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետման բարձր մակարդակ,անգլերեն լեզվի տիրապետման միջին մակարդակ:
7. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
8.Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
9.Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
● Դիմումների ընդունման ժամկետն է` 10.06.2022 – 20.06.2022 թթ.:
● Աշխատավարձի չափը՝ 100,000 ՀՀ դրամ:
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանվում է՝ որոշակի ժամկետ /մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ/:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.06.2022 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 23-ին` ժամը 1030-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-11 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment