«ՀՈՒՆԻՍԻ 14»․ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՔՍՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 


Հունիսի 14-ը Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրն է։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Հունիսի 14» անունը կրող, ավանդական խորհրդանշական մրցույթի առանցքում մարդն է, խորհրդային ժամանակներում հալածանքի, աքսորի ու բռնաճնշումների երևույթները և պատմությունը, անարդար իշխանության և բռնության կապի համատեքստում դրանք դիտարկելը, մեկնաբանելն ու վերլուծելը։

Այս տարի, իր և գործընկերների ուժերը համախմբելով, ԵՀՀ-ն հայտարարում է «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթը, որի նպատակն է հավաքագրել խորհրդային աքսորը և բռնաճնշումները վերապրած մարդկանց, նրանց ժառանգների ու ականատեսների հուշերը։ Ականատեսների հուշերը և անձնական պատմությունները հավաքագրելը հնարավորություն է ծանոթանալու պատմությանը այլ կողմից՝ տեսնելով իրողությունները հենց վերապրածի աչքերով, որոնք կզուգակցվեն արխիվային նյութերով, լուսանկարներով, նամակներով և անձնական այլ վավերագրություններով։

Մրցույթի պահանջները.


  • մրցույթին կարող են դիմել երիտասարդներ (ավագ դպրոցի սովորողներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ),
  • մրցույթի մասնակիցները կարող են հավաքել բանավոր պատմություն(ներ) իրենց համայնքում ապրող մարդկանց մասին, ովքեր ապրել են խորհրդային միության տարիներին, ենթարկվել են բռնաճնշումների, եղել են աքսորյալ կամ աքսորի ականատես, այդ ժամանակաշրջանի մշակութային ավանդույթների կրողներն են կամ կարող են ուղարկել արդեն հավաքված պատմությունները, եթե այդ պատմությունները հավաքագրվել են իրենց կողմից վերջին հինգ տարիների ընթացքում,
  • հավաքված պատմությունները տեղավորել հետևյալ ֆորմատներից մեկում՝ տեքստային, տեսանյութ, գրաֆիկ նովել, պատկերապատում կամ ձայնագրություն+տեքստ,
  • հավաքված նյութերը, եթե տեքստային են, պիտի լինեն հայերեն, գրագետ գրված (տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, էջերը՝ համարակալված),
  • նյութերը պիտի ներկայացվեն այն մարդու կողմից, ով հավաքագրել և մշակել է այդ նյութերը,
  • բոլոր ներկայացված նյութերը պիտի ունենան հետագայում ազատ հրապարակման իրավունք։

Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

https://epfarmenia.am/hy/news/June-14-contest-2022

Comments