Խնդիր
Ուսուցիչները նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացից ստացել են կրեդիտներ, բայց երբ ուսուցիչնը հավաստագիրը ներկայացնում է վերապատրաստող կազմակերպությանը՝ հրաժարվում են ընդունել։
Պատճառ
Ուսուցիչները նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացից ստացած կրեդիտները պետք է ներկայացնեն ոչ թե վերապատրաստող կազմակերպությանը, այլ դպրոցի տնօրենին։
Աշխատակարգ
- Ուսուցիչները նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացից ստացած կրեդիտները պետք է ներկայացնեն դպրոցի տնօրենին։
- Ուսուցիչները պետք է տնօրենին ներկայացնեն դիմում իրենց ընտրած կազմակերպության հետ կնքել պայմանագիր վերապատրաստման բոլոր բաժինների համար, բացի այն բաժնից, որի համար ստացել են կրեդիտներ։
- Եթե կազմակերպությունը հրաժարվի ստորագրել այդ պայմանագիրը, ապա դա կարող է դիտվել որպես իր պարտականությունների կոպիտ խախտում և զրկվել վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից։

Comments
Post a Comment