Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Գործադիր տնօրենի օգնականի հիմնական գործառույթները՝

1Հանդիպումների, նիստերի (առկա և առցանց) ժամանակացույցի կազմում։

2Հիմնադրամի աշխատակիցների և արտաքին գործընկերների հետ նամակագրության իրականացում։

3 Տեղեկատվական հարցումներին պատասխանում, փաստաթղթավորման պատշաճ իրականացում։

4 Հանդիպումների պլանավորում, նիստերի օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում։

5Նիստերի և հանդիպումների օրակարգերի նախագծում, նյութերի տրամադրում շահագրգիռ անձանց /ստորաբաժանումներին։

6 Գործադիր տնօրենի մութքային և ելքային զանգերի սպասարկում, փոստի և հաղորդակցման այլ տեսակների համակարգում։

 7 Գործադիր տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողության իրականացում։

 8Անհրաժեշտության դեպքում այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում։

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.     Բարձրագույն կրթություն:

2.    Հայերենով, ռուսերենով, անգլերենով հաղորդակցելու հմտություններ։

3.    Գործադիր տնօրենի օգնականի և / կամ ադմինիստրատիվ օգնականի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

4.     Կազմակերպչական հմտություններ:

5.    Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն:

6.    Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ, միջանձնային և թիմային հմտություններ:

7.    Բարդ իրավիճակներում ճիշտ կողմոնորոշվելու հմտություններ։

8.    Սահմանված վերջնաժամկետում արդյունավետ գործելու ունակություն։

9.    Համակարգչային գիտելիքներ,Microsoft Office (Word, Exsel, Power Point) գերազանց իմացություն:

10.  Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն։

 

        Դիմումների ընդունման ժամկետն է` 29.07.2022 – 05.08.2022թթ.:

        Աշխատավարձի չափը՝  200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.08.2022թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:

 

 

Comments