ԿԶՆԱԿ
հիմնադրամը կազմակերպել և օգոստոսի 3-4-ը անցկացրել է պետական հանրակրթական ուսումնական
հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներին վերապատրաստողների
վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցում էին թվով 71 մասնագետներ Երևանից և
ՀՀ մարզերից: Սույն թվականի օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում և Երևան քաղաքում իրականացնելու է պետական հանրակրթական
ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում,
որի նպատակն է աջակցել հանրակրթական
ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամներին՝ ունենալու անհրաժեշտ պատրաստվածություն
և գիտելիքներ՝ խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:





Comments
Post a Comment