Նախադպրոցական ուսումնական հաստատությունների համակազմի վերապատրաստում



2022թ. օգոստոսի 13֊ից մեկնարկում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը։ Դասընթացին մասնակցելու են նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակներ և ֆիզհրահանգիչներ։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել են Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրեր բոլոր տարիքային խմբերի համար։ Ծրագրերը 2022֊2023 ուստարվա ընթացքում փորձարկվելու են Երևան քաղաքի և մարզերի 59 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Հետագայում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները կվերապատրաստվեն ԿԶՆԱԿ-ի կողմից, իսկ մանկավարժական աշխատողները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ընտրված կազմակերպությունների կողմից։


Comments