«Գաղափարների տոնավաճառ» և «Մշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների ու ժառանգությունների արժևորում» ծրագրերի ամփոփում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցում ներառված դպրոցների համար «ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Երևան իմ սեր հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպել էր առաջնություն՝ «Միջմշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների և ժառանգությունների արժևորում» թեմայով, ինչպես նաև «Գաղափարների տոնավաճառ» նախագծային միջոցառումը, որոնց արդյունքում սովորողները ճանաչեցին հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Ասոցացված դպրոցների ներկայացված աշխատանքներից ծրագրի պահանջներին բավարարեցին 7 դպրոցների աշխատանքները:

1. Երևան, թիվ 20 հիմնական դպրոց

«Մշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների ու ժառանգությունների արժևորում»

2. Վանաձոր, թիվ 8 հիմնական դպրոց 

«Գաղափարների տոնավաճառ»

3. Երևան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի անվ.ա/դ

«Մշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների ու ժառանգությունների արժևորում»

4. Երևան, թիվ 10 հիմնական դպրոց 

«Գաղափարների տոնավաճառ»

5. Երևան, թի 118 ավագ դպրոց 

 «Գաղափարների տոնավաճառ»

6. Երևան, թիվ 122 հիմնական դպրոց 

«Մշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների ու ժառանգությունների արժևորում»

7. Երևան, թիվ 139 ավագ դպրոց

«Գաղափարների տոնավաճառ»

Ք. Երևանի թիվ 20 հիմն. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Գաղափարների տոնավաճառ» և «Մշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների ու ժառանգությունների արժևորում» ծրագրերի ամփոփումը: Ամփոփմանը ներկա էին Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լ. Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի մասնագետներ Ի. Աբրահամյանը, Վ. Բերբերյանը, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Ծրագրերին հաջողությամբ մասնակցելու համար դպրոցները պարգևատրվեցին շնորհակալագրերով:








Comments