Հայտարարություն




Հանրային լրագրության ակումբը , համագործակցելով  «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ,  նոյեմբերի 14-18-ը՝ ժամը 13:00-ին, կազմակերպում է մեդիագրագիտությանը նպաստող վերապատրաստում,որին  հրավիրում է մասնակցել մեդիագրագիտությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներին:

Սեմինարներից յուրաքանչյուրը տևելու է 2-2,5 ժամ,յուրաքանչյուր խմբի հետ նախատեսվում է 1 հանդիպում, որից յուրաքանչյուրին մասնկացելու է 30 մանկավարժ։ Ընդհանուր առմամբ՝ սեմինարներին մասնակցելու հնարավորություն է ունենալու 150 մանկավարժ՝ ՀՀ մարզերից։

Սեմինարների նպատակն է մանկավարժներին ներկայացնել մեդիագրագիտության ռեսուրսները, որոնք ստեղծվել են նույն ծրագրի շրջանակում։ Այդ ռեսուրսներն իրենց մեջ ներառում են՝

  1. «Մեդիագիտակ» սեղանի խաղը, որը նախատեսված է երիտասարդների և մեծահասակների համար։ Խաղի նպատակն է խթանել շահառուների մեդիագրագիտության կարողությունների զարգացումը, քննադատական մտածողությունը և փաստերի ստուգման գիտելիքների աճը։

  2. «Վստահի՛ր ինձ» վավերագրական ֆիլմը, որի հայերեն թարգմանության, ինչպես նաև հեղինակային իրավունքը և ցուցադրման բացառիկ թույլտվությունը ՀԼԱ-ն ձեռք է բերել «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում և մեկանգամյա թույլտվությամբ այն հեռարձակվել է հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև կազմակերպվել են ֆիլմի դիտում-քննարկումներ ՀՀ մարզերում։ «Վստահիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է ապատեղեկատվության և դրա դեմ պայքարի մասին։ Ֆիլմում ներկայացվում են դեպքեր, որոնք ի ցույց են դնում ապատեղեկատվության ազդեցության հետևանքները՝ հանրային կարծիքի ձևավորման, ըստ այդմ, հանրային վարքագծի փոփոխման տեսանկյունից։ Ֆիլմում ներկայացվում են մարդկային պատմություններ, որոնք ճակատագրական և շրջադարձային ապրումներ են ունեցել՝ հավատալով կեղծ տեղեկատվությանը։

  3. Մեդիագրագիտության իրազեկվածությանը խթանող խաչբառը, որը շահառուներին ծանոթացնում է մեդիա աշխարհի տերմիններին և սովորեցնում մեդիագրագիտության հիմնական կանոնները։

Սեմինարների շրջանակում ՀԼԱ-ն նախատեսում է մանկավարժներին տրամադրել «Մեդիագիտակ» սեղանի խաղի օրինակները, խաչբառեր և ֆիլմի ցուցադրման փակ հղումը, որը ծրագրի շրջանակում հասանելի է լինելու մինչև տարվա ավարտը։ Մանկավարժները դրանք հետագայում կկարողանան կիրառել իրենց կրթական հաստատություններում՝ մուլտիպլիկացիոն ազդեցությամբ շրջանառելով սեփական փորձը և գիտելիքները մեդիագրագիտության համատեքստում։

ՀԻՇԵՑՈՒՄ

Սեմինարներն անցկացվելու են նոյեմբերի 14 – 18-ը։ Սեմինարներին գրանցվելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սթ նոյեմբերի 10-ը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցչի՝  Իզաբելա Աբրահամյանի հետ՝ izabelapogosyan@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով : Վերապատրաստումները կկայական Տիգրան Մեծի 67 հասցեում՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի շենքում։

Սեմինարների շարքն իրականացվում է «Մեդիագրագիտություն հասարակության խոցելի մեծահասակների համար 2.0» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, ԿԶՆԱԿ հիմնադրամի գործընկերայնությամբ:


Comments