«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մշտադիտարկումները վերապատրաստված ուսուցիչների մոտ

 ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետները սույն թվականի սեպտեմբերի 22-ից մշտադիտարկումներ են իրականացնում Երևանի հանրակրթական դպրոցների՝ հերթական ատեստավորման ենթակա վերապատրաստված ուսուցիչների մոտ։ 

Մշտադիտարկումները իրականացվում են հետևյալ նպատակներով.  

1. պարզել, թե ուսուցիչը վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները ինչպես է կիրառում իր ամենօրյա գործունեության ընթացքում, ինչպես է փոխվել սովորողների սովորելու գործընթացը, ինչպես են վերապատրաստումներն ազդել դպրոցում ուսումնական աշխատանքի կազմակերպման վրա․  

2. պարզել, թե վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտությունները կիրառելիս ուսուցիչն ինչպիսի դժվարություններ է ունեցել, ինչպիսի աջակցության կարիք ունի, և արդյոք վերապատրաստումը նպաստում/նպաստել է իր աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը։  

3. պարզել, թե ինչպես են կազմակերպվում, իրականացվում և արձանագրվում ուսումնական աշխատանքները։ 

  Այս փուլում մշտադիտարկվել են Երևանի հ․66, հ․67, հ․134 և հ․176 դպրոցները։ 

Մշտադիտարկման արդյունքում տնօրեններն ու վերապատրաստված ուսուցիչները ԿԶՆԱԿ-ի մասնագետներից հետադարձ կապ են ստացել, մատնանշվել են դասավանդման և դպրոցի ուսումնական աշխատանքների  բարելավման ուղղություններն ու թիրախները, տրվել է մեթոդական աջակցություն։ 









Comments